Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Բերդ
Բերդ " Ասկերան " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Քաղաք Ասկերան
Հուշարձանի N:   001
Հուշարձանի հասցե ՝  Քաղաք Ասկերան
Ժամանակը՝   18-րդ դար
Նշանակություն՝  Հանրապետական

Բերդը գտնվում է Ասկերան քաղաքի՝ Կարկառ գետի ստորին հատվածում: Աղբյուրների պատմահամեմատական վերլուծությունն ու տեղում կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական ժամանակաշրջանում: Շինարարությունն իրականացվել է թե դարի 50-ական թվականներին (ձախակողմյան հատված) և թե 1788-89թթ. (աջակողմյան հատված): Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է: Ի դեպ, այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարժերի համար: Ասկերանի ամրոցն այսօր էլ չի կորցրել իր վաղեմի դերն ու նշանակությունը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը