Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Վանական համալիր
Վանական համալիր " Ս. Լուսավորիչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սոս գյուղ
Հուշարձանի N:   0125
Հուշարձանի հասցե ՝  Մարտունու շրջան, գյուղ Սոս
Ժամանակը՝   5-6-րդ դարեր
Նշանակություն՝  Տեղական
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 10.2մ, լայնությունը 6.3մ, բարձրությունը 1.1մ

Հուշարձանը խիստ ավերակված է և պահպանվել է փլատակների տեսքով: Այսօր մեզ հասած փլատակների մեջ կարելի է տարազատել եկեղեցու, հնարավոր է նաև գավթի, բազմաթիվ բնակելի տների և այս ամենը ներփակող շրջապարսպի հետքերը, որոնք պատված լինելով անտառածածկույթով, դժվար են ուրվագծվում: Եկեղեցին ուղղանկյուն շինություն է, ուղղանկյուն խորանով: Արևմտյան մուտքի երկու եզրաքարերի մոտ ընկած է վաղ քրիստոնեական քառանիստ խոյակը:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը