Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Վանական համալիր
Վանական համալիր " Օխտը դռնի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Հուշարձանի N:   0062
Հուշարձանի հասցե ՝  Հադրութի շրջան, գյուղ Մոխրենես
Ժամանակը՝   6-7-րդ դարեր
Նշանակություն՝  Հանրապետական
Հուշարձանի տարածք`   2.4 (հա)
Հուշարձանի չափագրություն `  երկարությունը 9.2մ, լայնությունը 6.2մ, բարձրությունը 2.5մ

Օխտը դռնի վանքը գտնվում է Մոխրենես գյուղից 3.5կմ հյուսիս-արևմուտք, Յուղուսեն լեռան փեշին: Վանքը, մասնավորապես եկեղեցին, հետաքրքիր է այն առումով, որ պատկանում է ներսից բազմաբսիդ, դրսից կլոր հատակագծով պահպանված սակավաթիվ հուշարձանների խմբին: Այս տեսակետից էլ այն դասվում է Արցախի եզակի ճարտարապետական հուշարձանների շարքին: Վանական համալիրը բաղկացած էր երեք հիմնական շինություններից, որոնց մի մասը գտնվում է ավերված ու կիսավեր վիճակում: Վանքի մոտերքում է գտնվում վանական աղբյուրը և <<Քրոջ գերեզմանը>>: Համաձայն ավանդության, Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների միակ քույրը՝ նրանց հիշատակի համար:

Վերադառնալ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը