Խաչքարը կրաքարից է: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ստորին մասում քանդակված է որսի տեսարան: Պարունակում է արձանագրություն: Հուշարձանի ձախ մասը թեթև քայքայված է:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից, ներկայումս գտնվում է քայքայված վիճակում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի, բուսական ( խաղողի ) բարձրաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կոպտատաշ քարի վրա, որը ներկայումս տարբեր հատվածներում վնասվածքներ ունի: Ուշագրավ է մեծադիր խաչի, բուսական, հյուսքեն զարդաքանդակներով և բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կիսամշակ քարի վրա: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է: Վերին աջ և ստորին ձախ մասերը կոտրված են: Աչքի է ընկնում մեծադիր գեղեցկահյուս խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է, վերին ձախ հատվածը կոտրված: Աչքի է ընկնում գեղեցկահյուս խաչի բարձրաքանդակով, որի ստորին երկու կողմերում՝ կան նմանատիպ խաչապատկերներ: Շուրջը տարածվում է հյուսքեն զարդանախշեր:
Մանրամասն...Խաչքարն ագուցված է եկեղեցու արևմտյան պատին, մուտքի ձախ կողմում: Պարունակում է ուշագրավ քանդակներ՝ մեծադիր խաչ, հյուսքեն զարդաքանդակներ: Մեջտեղից կոտրված է, ստորին հատվածը՝ եղծված:
Մանրամասն...Հուշարձանն ագուցված է եկեղեցու արևմտյան պատին, մուտքի աջ կողմում: Պարունակում է ուշագրավ քանդակներ՝ մեծադիր խաչ, հյուսքեն, բուսական ( խաղողի ) զարդաքանդակներ: Ստորին մասում պարունակող արձանագրությունը եղծված է:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն, բուսական զարդաքանդակներով: Ստորին մասում ունի արձանագրություն, որն եղծված է և անընթեռնելի:
Մանրամասն...Խաչքարն ագուցված է եկեղեցու մուտքի վերին աջ կողմում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն և բուսական դրվագազարդումներով:
Մանրամասն...Հուշարձանն ագուցված է եկեղեցու մուտքի աջակողմյան պատին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն, երկրաչափական և բուսական դրվագազարդումներով:
Մանրամասն...Խաչքարն աչքի է ընկնում նուրբ զարդաքանդակներով՝ բուսական զարդանախշերով: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակն է՝ ըստ մարդկային պատկերացումների կենաց ծառ, որի ստորին երկու կողմերին՝ կան նմանատիպ, փոքր խաչեր:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից, արտաքուստ մոխրագույն է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասերում կան հինգ փոքր խորաքանդակ խաչեր:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ սպիտակավուն: Պարզատիպ է, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին մասում կան երկու փոքր խաչեր:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կոպտատաշ քարի վրա: Գտնվում է ընկած վիճակում: Պարզատիպ է: Աչքի է ընկնում խորաքանդակ խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կոպտատաշ քարից: Գտնվում է ընկած վիճակում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին մասում և վերին ձախ հատվածում՝ կան երեք խորաքանդակ փոքր խաչեր:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կոպտատաշ քարից: Գտնվում է թեքված վիճակում: Պարզատիպ է: Աչքի է ընկնում երեք խորաքանդակ խաչերով: Ստորին աջ հատվածը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է " Վահանանց տափ " գերեզմանոցում: Ընկած վիճակում է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին և ստորին մասում՝ բուսական զարդանախշեր կան: Կերտված է կոպտատաշ քարից:
Մանրամասն...Խաչքարն ագուցված է Ամենափրկիչ եկեղեցու արևմտյան պատին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին մասում կան՝ երկու մարդկային պատկերաքանդակներ:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է <<Կոհակ>> եկեղեցու մոտ, հենված մեկ այլ խաչքարի պատվանդանին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, զարդանախշերը եղծված են: Կերտված է կիսամշակ քարից, ստորին աջ հատվածը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է <<Կոհակ>> եկեղեցու խորանում, խրված է հողի մեջ: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական զարդանախշերով: Խաչքարի վերնամասի աջ կողմը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է <<Կոհակ>> եկեղեցու խորանում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն զարդանախշերով, որոնք հազիվ են նշմարվում հողմնահարված լինելու պատճառով: Ստորին մասը կոտրված է:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է դեպի <<Կոհակ>> սրբատեղիի տանող ճանապարհի աջ եզրին: Ունեցել է զարդանախշեր, որոնք ժամանակի ընթացքում եղծվել-հողմնահարվել են: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական զարդանախշերով: Եզրամասերը նախշազարդված էին, ցավոք ներկայումս եղծված են:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից: Արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական զարդանախշերով ( խաղողի ): Եզրամասերը նախշազարդված են հյուսքեն զարդաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական զարդանախշերով ( խաղողի ): Եզրամասերը նախշազարդված են հյուսքեն զարդաքանդակներով: Խաչքարը խրված է հողի մեջ:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է եկեղեցու բակում: Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն: Ունի ուշագրավ տեսք: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական ( խաղողի ), հյուսքեն զարդաքանդակներով: Ստորին մասում ունի պատկերաքանդակ և արձանագրություն, որի մի մասը եղծված է: Խաչքարի ձախ եզրամասը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանն ագուցված է եկեղեցու հարավային կողմի, պատուհանի վերնամասում: Պարզատիպ է, աչքի է ընկնում 4 խաչերի բարձրաքանդակներով: Կրաքարից է, արտաքուստ սպիտակավուն:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է եկեղեցու սյուներից մեկի վրա: Կրաքարից է, արտաքուստ՝ սպիտակ: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական, հյուսքեն զարդաքանդակներով:
Մանրամասն...Հուշարձանն ագուցված է եկեղեցու հարավային կողմի երկրորդ պատուհանի վերնամասում: Պարզատիպ է, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում կան երկու փոքր խաչեր: Կրաքարից է, արտաքուստ՝ սպիտակավուն:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը