Խաչքարը ընկած է գյուղատեղիի ստորին մասում: Վերնամասը բացակայում է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ստորին մասում կա հողմահարված արձանագրություն:
Մանրամասն...Խաչքարը ընկած է գերեզմանոցի կենտրոնում: Վերնամասը կոտրված է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի շուրջը վեց, իսկ ստորին հատվածում կան՝ երեք փոքր խաչեր:
Մանրամասն...Խաչքարը բերվել է գյուղի հյուսիսային կողմում գտնվող մատուռի ավերակների մոտից: Տարածաշրջանի եզակի հուշակոթողներից է, ուշագրավ զարդաքանդակներով և պատկերաքանդակներով: Բնակիչների կողմից ներկվել է, որի հետևանքով տեսքը աղավաղվել է: Ստորին մասում ունի արձանագրություն:
Մանրամասն...Հուշարձանը բերվել է <<Պիծի ծմակ>> կոչվող վայրից՝ Արցախյան շարժման տարիներին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Քիվի աջ հատվածը կոտրված է:
Մանրամասն...Խաչքարը բերվել է <<Շլաթաղ>> կոչվող հին գյուղատեղի գերեզմանոցից Արցախյան շարժման տարիներին: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, հյուսքեն զարդանախշերով: Ստորին հատվածում մարդկային պատկերաքանդակներ են: Քիվի ձախ հատվածը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է նախկին դպրոցի բակում: Կերտված է անմշակ քարի վրա: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական զարդանախշերով: Ստորին մասում ունի փոքր խաչ:
Մանրամասն...Հուշարձանը բերվել է գյուղի հյուսիսային կողմում գտնվող հանդամասից: Ձախ հատվածը կոտրված է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Կերտված է կիսամշակ քարի վրա:
Մանրամասն...Խաչքարը հայտնաբերվել է հողային աշխատանքների ժամանակ: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Քիվի հատվածում ունի արձանագրություն, որի մի մասը եղծված է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է եկեղեցու ներսում: Կրաքարից է: Վերին աջ անկյունը կոտրված: Պարզատիպ է, ունի արձանագրություն:
Մանրամասն...Խաչքարն ագուցված է եկեղեցու հյուսիսային պատին: Աչքի է ընկնում 4 մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ստորին մասը կոտրված է, պարունակում է արձանագրություն:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է եկեղեցու մուտքի մոտ, խրված է հողի մեջ: Արտաքուստ դարչնագույն է, ունի կոտրվածքներ:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Ուշագրավ է նրբին, հյուսքեն խաչերով, զարդաքանդակներով և պատկերաքանդակներով: Ագուցված է եկեղեցու արևմտյան պատին:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում ձախից՝ մեծադիր խաչի, աջից՝ մարդկային բարձրաքանդակներով: Հուշարձանի ձախ հատվածը կոտրված է, ագուցված է եկեղեցու արևմտյան պատին:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից: Ստորին հատվածը կոտրված է: Աչքի է ընկնում երեք խաչերի, արոտավայր տեսարանի բարձրաքանդակներով: Եզրային մասերում կա հյուսքեն զարդանախշեր:
Մանրամասն...Խաչքարից պահպանվել է միայն ներքևի մասը: Վերևի հատվածի տեղն անհայտ է: Ստորին մասում երևում է մեծադիր խաչի ներքևի մասը և երկու կողմերում փոքր խաչերի բարձրաքանդակները: Կերտված է բաց դարչնագույն քարից:
Մանրամասն...Ուշագրավ այս հուշարձանը աչքի է ընկնում գեղեցիկ զարդաքանդակներով, երկու ծաղկազարդ վերջույթներով, մեծադիր և հինգից ավելի փոքր խաչերով: Օգտագործվել է որպես շինաքար:
Մանրամասն...Գեղեցկազարդ այս հուշակոթողը կերտված է կրաքարից: Պարունակում է մեկ մեծադիր զարդանախշված և չորս փոքր նմանատիպ խաչերի բարձրաքանդակներ: Առկա է արձանագրություն:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Ուշագրավ է հյուսքեն զարդաքանդակներով: Տեղադրված է բեմի վրա, աջակողմն ու ստորին մասը կոտրված են: Աչքի է ընկնում բուսական, երկրաչափական բարձրաքանդակներով:
Մանրամասն...Հուշարձանը կրաքարից է: Ուշագրավ է կենտրոնից մեծադիր խաչով, որի ստորին երկու կողմերում կան փոքր խաչերի բարձրաքանդակներ: Եզրամասերով տարածվում են հյուսքեն զարդանախշեր: Վերին ձախ հատվածը կոտրված է:
Մանրամասն...Գտնվում է մուտքի ձախ կողմում: Պարունակում է 4 նույնատիպ խաչերի բարձրաքանդակներ:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է, միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Առկա է արձանագրություն, ունի լայն քիվ, ստորին մասը սրածայր է:
Մանրամասն...Գեղատեսիլ այս հուշարձանը, որն արտաքուստ դարչնագույն է, ագուցված է եկեղեցու պատին: Աչքի է ընկնում գեղեցկահյուս, ասեղնագործ զարդաքանդակներով՝ եզակի նրբությամբ: Մեջտեղում պատկերված է մեծադիր խաչի նախշազարդ բարձրաքանդակը: Ցավոք հուշարձանի եզրամասերը քայքավել են:
Մանրամասն...Խաչքարն ունի աննկարագրելի գեղեցկություն: Կերտված է բաց դարչնագույն թերթաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ասեղնագործ, հյուսքեն զարդանախշերով: Վերջինս հողմնահարված - քայքայված է, որի հետևանքով հուշարձանի վերին և ստորին հատվածները պահպանվել են կոտրատված վիճակում:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է, նրբակերտ ու նրբահյուս, ասեղնագործ գեղեցիկ խաչով և զարդանախշերով, բուսական քանդակներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է բաց դարչնագույն թերթաքարից: Գտնվում է եղծված - քայքայված վիճակում: Աչքի է ընկնում երկու մեծադիր խաչերի, նրբահյուս, երկրաչափական, ասեղնագործ բարձրաքանդակներով և զարդանախշերով:
Մանրամասն...Խաչքարը նրբահյուս է, ասեղնագործ, գեղեցիկ զարդանախշերով: Կենտրոնում՝ մեծադիր խաչ, ստորին մասում նրբակերտ երկու խաչապատկերներ:
Մանրամասն...Կերտված է կոպտատաշ քարից: Աչքի է ընկնում՝ կենտրոնից մեծադիր խաչի, ստորին երկու մասում փոքր խաչապատկերներով:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կոպտատաշ քարից: Աչքի է ընկնում կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին երկու հատվածներում կան թռչունների պատկերաքանդակներ:
Մանրամասն...Հուշարձանը կրաքարից է, եզրամասեը տեղ-տեղ վնասված են: Աչքի է ընկնում արևմտահայաց միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է, ունի երկարավուն տեսք: Աչքի է ընկնում մեծադիր պարզատիպ խաչի բարձրաքանդակով: Զարդաքանդակներ չկան:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը