Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար, 1181թ.

Հուշարձանը կերտված է գեղեցկազարդ քանդակներով: Աչքի է ընկնում մեծադիր խաչի, և 4 կողմերում զետեղված փոքր խաչերի բարձրաքանդակներով: Առկա է արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում կենտրոնում՝ մեծադիր խաչի, վերնամասում՝ բուսական, ստորին մասում՝ կենցաղային քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար
Խաչքար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարն արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում երկու մեծադիր խաչերով և բուսական քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Ուշագրավ է նրբին զարդաքանդակներով, բուսական երկրաչափական պատկերներով: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակն է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը կերտված է կրաքարից: Ունի մեծ չափեր, աչքի է ընկնում երկու խաչերի և բուսական զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը կերտված է դարչնագույն քարից: Պարզատիպ է, մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ներքնամասը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Ներկայումս պահպանվել է խաչքարի վերնամասը, որի զարդաքանդակներից կարելի է ժամանակագրել 16-17-րդ դարերով: Պարունակում է արձանագրություն, զարդաքանդակները՝ բուսական են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարի վերնամասը կոտրված է: Կերտված է բաց դարչնագույն քարից: Պարզատիպ է, միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Կերտված է սպիտակ կրաքարից: Վերնամասը և ստորին աջ անկյունները ջարդված են: Ուշագրավ է գեղեցիկ ձևավորված զարդաքանդակներով, և խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում կենտրոնում մեծադիր խաչի և շուրջը փոքր խաչերի բարձրաքանդակներով: Առկա են հյուսքեն զարդանախշեր:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը կերտված է դարչնագույն քարից: Վերնամասը կոտրված է: Ուշագրավ է զույգ մեծադիր խաչերի, բուսական-ծաղկազարդ զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարը կերտված է կոպտատաշ քարի վրա: Խաչաքանդակները հիմնականում պարզատիպ են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Խաչքարը կերտված է կրաքարից: Ձախ մասը չի պահպանվել: Ըստ զարդաքանդակների կարելի է թվագրել 16-17-րդ դարերով: Ուշագրավ է կենտրոնական բարձրադիր խաչով: Ստորին մասում կան երկու փոքր խաչեր, որոնցից մեկը եղծված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը կիսովին կոտրված է, մեզ է հասել միայն ստորին մասը: Աչքի է ընկնում բուսական քանդակներով: Կերտված է բաց դարչնագույն քարից:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Կերտված է բաց դարչնագույն քարից: Ի հայտ է բերվել գավթի տանիքից: Աչքի է ընկնում բուսական զարդանախշերով, մեծադիր խաչի և ստորին մասում երկու նույնատիպ խաչերի բարձրաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանից պահպանվել է միայն ստորին մասը: Կերտված է կրաքարից: Ուշագրավ է մեծադիր խաչի բարձրաքանդակով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Հուշարձանը կրաքարից է: Պահպանվել է միայն ներքնամասը: Աչքի է ընկնում " ասեղնագործ " ձևավորումներով, բուսական, հյուսքեն-մանվածո զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարը գտնվում է գավթում: Տեղահանված է: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով՝ պարզատիպ, առանց շրջակա զարդանախշերի:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը կրաքարից է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ստորին մասն ու աջ հատվածը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Խաչքարը արտաքուստ դարչնագույն է: Վերնամասը չի պահպանվել: Ուշագրավ է զույգ խաչերի բարձրաքանդակով: Այլ զարդաքանդակներ չի պարունակում:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   14-16-րդ դարեր

Խաչքարը կերտված է սպիտակ քարից, պարզատիպ է, մեծադիր խաչի բարձրաքանդակով և մի քանի խորաքանդակ խաչերով: Որոշ հատվածներ հողմնահարված-վնասված են:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Պահպանվել է խաչքարի վերնամասը՝ արձանագրության մնացորդներով: Կերտված է կրաքարից, բնորոշ է 16-17-րդ դարերի հուշարձաններին:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանից պահպանվել է միայն վերին ձախ մասը: Կերտված է կրաքարից՝ գեղեցիկ զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-րդ դար

Խաչքարն ունի երկարավուն տեսք: Տեղահանված է երկրորդ եկեղեցուց: Աչքի է ընկնում երկու խաչերի քանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Խաչքարն արտաքուստ դարչնագույն է: Զգալի մասը չի պահպանվել (մոտ 50 տոկոսը): Աչքի է ընկնում եզակի, ուշագրավ զարդաքանդակներով՝ մրգերի (նռան) փնջերով, խաչի հորիզոնական երկու թևերի վրա:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը բաց դարչնագույն, կարծր քարից է: Վերին աջ անկյունը կոտրված: Աչքի է ընկնում մեծադիր, ստորին մասում ՝ երկու փոքր խաչերի բարձրաքանդակով, բուսական (ծաղկազարդ, խաղողի) զարդաքանդակներով:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Պարզատիպ է, միակ խորաքանդակ խաչով: Ի հայտ է եկել գավթի տանիքից, օգտագործվել է որպես շինաքար: Կերտված է կոպտատաշ քարից:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գեղազարդված այս խաչքարը կերտված է կրաքարից, արտաքուստ սպիտակ է: Ուշագրավ է մեծադիր, գեղեցիկ ձևավորված խաչով, որի ստորին մասում առկա է երկու պարզատիպ խաչեր: Վերևի աջ անկյունը կոտրված է:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   16-րդ դար

Խաչքարը պարզատիպ է՝ միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Կերտված է սպիտակ կրաքարից: Պարունակում է եղծված-հողմնահարված արձանագրություն:

Մանրամասն...
Խաչքար " Գտչավանք "
Խաչքար " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է Իշխանագետի աջ ափին: Բաց դարչնագույն, հրաբխային քարից է: Նախկինում տեղադրված է եղել 2-րդ եկեղեցու մեջ: Բացի միակ մեծադիր խաչի բարձրաքանդակից, այլ զարդաքանդակներ չի պարունակում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը