Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Տապանաքարը կերտված է կրաքարից: Ուշագրավ է դիմացի մասում երկու դիմահայաց առյուծների քանդակով: Անշուշտ պատկանում է, որևէ իշխանի կամ բեկի:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը կոթողային կերտվածք ունի, որը կանգնեցրած է համապատասխան պատվանդանի վրա, բայց կողքի տապանաքարերը հնարավորություն չեն տալիս կարդալու նրա արձանագրությունը:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը պատկանում է կոթողային կառույցների շարքին: Այն բաղկացած է երեք հսկա կտորներից, որոնք այօր չարամտորեն անջատված են իրարից և թափված աջ ու ձախ:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Տապանաքարը պատկանում է Մելիք Հյուսեինին, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել, տապանաքարի վրա կա մեծ արձանագրություն: Երախտամոռ ժողովուրդը հիմնովին ավերել է մարմարյա գերեզմանը, որը բաղկացած է երեք կտորներից:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը գտնվում է Կուսանաց անապատ եկեղեցու բեմի առջև: Տապանի վրա քանդակված են հարսանեկան տեսարան, կան զանազան կենցաղային իրերի հարթաքանդակներ:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ավետարանոց գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Տապանաքարը պատկանում է կոթողային կերտվածք ունեցող հուշարձանների թվին, նրա երկու կողամասերում փորագրված արձանագրությունը հեշտ կարդացվում է: Այն վերաբերում է Ռուս-Պարսկական պատերազմի կարևոր դրվագներին:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Տապանաքարը գտնվում է Ս. Սարիբեկ մատուռի աջ կողմում: Այն, ըստ նրա վրա եղած արձանագրության, ևս մի անգամ ապացուցում է, որ Շուշեցիները մեծ տեղ էին տալիս այդ ուխտատեղիին: Տապանաքարի աջ մասում քանդակված է գեղեցիկ խաչ:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Իվանյան գյուղ
Ժամանակը՝   վաղ միջնադար

Տապանաքարը գտնվում է Սելջուկյան դամբարանից 10մ արևմուտք, պատրաստված է կրաքարից, արձանագրություն չի պարունակում (չափերը՝ 1.7 x 0.85 x 0.60):

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Իվանյան գյուղ
Ժամանակը՝   վաղ միջնադար

Հուշարձանը գտնվում է Սելջուկյան դամբարանից 20մ հարավ, կերտվել է կրաքարից, արձանագրություն չի պարունակում: Ուշագրավ է հավերժության նշանի զարդաքանդակներով: Չափերը 1.3 x 0.5 x 0.35:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Իվանյան գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Տապանաքարը կերտված է կրաքարից, ունի կիսակլոր վերնամաս, որի վրա պահպանվել է 5 տողանոց արաբատառ արձանագրություն:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   14-րդ դար, 1339թ.

Հուշարձանը հայտնաբերվել է 2002թ.-ին, եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ: Այն ուշագրավ է արձանագրությամ:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Տապանաքարը աչքի է ընկնում իր մեծությամբ: Աջ անկյունում պատկերված է գավաթը ձեռքին հեծյալ, նրա դիմաց կանգնած են ձեռք-ձեռքի տված մարդիկ: Ձախ կողմում՝ երկու խցանների մեջ, կան մեկական գեղեցիկ խաչեր:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը ծառայում է որպես տապանաքար: Կենտրոնում մեծադիր խաչաքանդակն է, որի ձախ անկյան ստորին մասում առկա է մեկ այլ խաչապատկեր: Արձանագրությունը բացակայում է:

Մանրամասն...
Տապանաքար " Վերին Ղլիջբաղ "
Տապանաքար " Վերին Ղլիջբաղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը պատկերաքանդակ է: Գյուղացին վար է անում, որի առջևում զիավորը՝ դափը ձեռքին: Աջ անկյունում պատկերված է խաչ: Տապանաքարը երզված է հյուսքեն զարդաքանդակներով:

Մանրամասն...
Տապանաքար " Նահատակ "
Տապանաքար " Նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնապատ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար, 1693թ.

Հուշարձանը պարունակում է բացառիկ ճոխ պատկերաքանդակներ: Կենտրոնում հեծյալ, զինյալ ասպետը պատրաստվում է նետ ու աղեղով խոցել նշանակետը: Պատկերված են նաև երաժիշտներ:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1927թ.

Հուշարձանը գտնվում գյուղի մեջ: Արևելահայաց երեսին պատկերված է մարդու պատկեր՝ երաժշտական գործիքով (զուռնա) նվագելիս, ունի արձանագրություն:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը պատրաստված է կրաքարից, արտաքին տեսքը՝ մոխրագույն: Կենտրոնում արձանագրություն է, իսկ շուրջը պարուրված է գեղատեսիլ զարդաքանդակներով: Վերին ձախ և աջ անկյունները կոտրված են:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   18-21-րդ դարեր

Տապանաքարը աչքի է ընկնում պատկերաքանդակներով: Նկարագրված է ժամանակի կենցաղը, (հեծյալ, մատռվակ և այլն):

Մանրամասն...
Տապանաքար " Ամենափրկիչ "
Տապանաքար " Ամենափրկիչ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Տապանաքարը կերտված է մոխրագույն կրաքարից, մամռապատ է: Արձանագրություն չի պարունակում:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Զարդախաչ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը պատրաստված է կրաքարից: Այն աչքի է ընկնում երեք խաչերի բարձրաքանդակով: Առկա է նաև կարճ արձանագրություն, որը հողմնահարված է և դժվարընթեռնելի:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դդ

Տապանաքարի սալի մի կողմի վրա երևում են ինչ որ տառեր, որոնք վատ պահպանվածության պատճառով դժվար ընթերցելի են:

Մանրամասն...
Տապանաքար <<Տեր Սահակի>>
Տապանաքար <<Տեր Սահակի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   1883 թ.

Տապանաքարը պատրաստված է կրաքարից: Ուշագրավ է արձանագրությամբ, համաձայն որի տապանաքարը պատկանում է Սբ. Աստվածածին եկեղոցու հովիվ Տեր Սահակին՝ «…որ է որդի Տէր Գրիգորին»:

Մանրամասն...
Տապանաքար Մուսայելի
Տապանաքար Մուսայելի ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ-դար

Տապանաքարը պատրաստված է կրաքարից է: Ռմբակոծության հետևանքով եզրամասերը վնասվել են: Ուշագրավ է իր պատկերաքանդակներով: Պատկերված են ոչ միայն երկնային մոլորակները խորհրդանշող շրջանակներ, այլև կենցաղային պատկերներ: Տապանաքարի վրա առկա է արձանագրություն: Արձանագրությունը. «Այս է հանգիստ Մուսաէլին որէ որդի Դանիէլին և ազգեն Աղբալեանին թվ… ՌՅԺ է (1868թ.)»:

Մանրամասն...
Տապանաքար <<Ծովատեղ>>
Տապանաքար <<Ծովատեղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Տապանաքարը պատրաստված է կրաքարից: Այն գտնվում է «Ծովատեղ» տեղավայրի գերեզմանոցում: Գերեզմանատան քիչ թե շատ հղկված և ուշագրավ տապանաքարերից է: Տապանաքարի վրա արձանագրություն չկա:

Մանրամասն...
Տապանաքար <<Վահանանց քոլ>>
Տապանաքար <<Վահանանց քոլ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   1609թ.

Հուշարձանը պատրաստված է կրաքարից: Աչքի է ընկնում ուշագրավ մի քանի խաչերի բարձրաքանդակներով և արձանագրությամբ:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կուսապատ գյուղ
Ժամանակը՝   1861թ.

Հուշարձանը պատրաստված է կրաքարից: Սալի եզրամասերը զարդանախշված են: Սալի երկու՝ հարավահայաց և հյուսիսահայաց կողմերին առկա են արձանագրություններ: Տապանաքարի հյուսիսահայաց կողմի արձանագրությունը. «Տապանս է այս Յովսէփ Բէկին անդրանիկ որդոյ Մելիք Վանին Յազգէն մեծի Աթաբէկեանցին, Ծնավ 1815 Աի ՅՑԸՆ-ի փետրվարին վախճանեցավ 1861 Աի 1-ին սեպդեն»:

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կուսապատ գյուղ
Ժամանակը՝   1851թ.

Տապանաքարը պատրաստված է կրաքարից: Սալի եզրամասերը նախշազարդված են բուսական քանդակներով: Առկա է արձանագրություն: Արձանագրությունը`. «Այս է տապան Հարություն Քոխաին, որէ որդի Յուսնուց Յհոհանեսին, 1851թ.»:

Մանրամասն...
Տապանաքար պարսկերեն արձանագրությամբ
Տապանաքար պարսկերեն արձանագրությամբ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կուսապատ գյուղ
Ժամանակը՝   19-րդ-դար

Հուշարձանը պատրաստված է կրաքարից է: Տապանաքարի վրա առկա է պարսկերեն արձանագրություն: Գերեզմանատան պարսկերեն արձանագրությամբ միակ տապանաքրան է:

Մանրամասն...
Տապանաքար ռուսերեն արձանագրությամբ
Տապանաքար ռուսերեն արձանագրությամբ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կուսապատ գյուղ
Ժամանակը՝   1882թ.

Հուշարձանը պատրաստված է կրաքարից: Ուշագրավ է ռուսերեն արձանագրությունը, որը վատ է պահպանվել և դժվարընթեռնելի է: Արձանագրությունը <<…покоится мл. л-т Недосов… 5 окт. 1882-1883г>>

Մանրամասն...
Տապանաքար
Տապանաքար ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ծմակահող գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Հուշարձանն աչքի է ընկնում սալի մեծությամբ: Նրա վրա կան որոշ պատկերաքանդակներ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը