Հուշարձանն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի աջ կողմում: Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին և ստորին հատվածներում կան երկու զույգ փոքր խաչեր: Խաչքարի ստորին աջ հատվածը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծ ու փոքր խաչերի բարձրաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Պահպանվել է նրա վերնամասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, վերին մասում՝ չորս փոքր խաչեր: Ունեցել է արձանագրություն, որը մեծամասամբ չի պահպանվել:
Մանրամասն...Խաչքարը դրված է խորանի աջ կողմում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի վերին աջ և ձախ հատվածներում ծաղկային շրջանակներ, խոյաեղջյուր դրվագազարդումներ:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է եկեղեցու մուտքի աջ կողմում: Պահպանվել է խաչքարի ստորին մասը: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Հուշարձանը տեղադրված է խորանի ձախ պատին: Աջ մասը կոտրված է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով և տարբեր զարդանախշերով: Մեծադիր խաչի ստորին մասում և վերևի աջ մասում կան փոքր խաչերի քանդակներ:
Մանրամասն...Հուշարձանն ունի փոքր չափեր: Ձախ հատվածը կոտրված է: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը շրջված վիճակում է: Ունի փոքր չափեր: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Հուշարձանի վերին հատվածը կոտրված է: Աչքի է ընկնում նրբին զարդանախշերով: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակ է՝ հյուսկեն-մանվածո նախշազարդերով, ստորին մասում՝ երկու փոքր խաչեր:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում երկու խաչերի բարձրաքանդակներով և բուսական զարդանախշերով: Խաչքարի ստորին աջ եզրը կոտրված է:
Մանրամասն...Հուշարձանի ստորին մասը կոտրված է: Պարզատիպ է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, և ներքևի երկու կողմերի փոքր խաչերով:
Մանրամասն...Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչի բարձրաքանդակն է, ստորին մասում՝ երկու փոքր խաչեր:
Մանրամասն...Խաչքարը տեղադրված է խորանի ձախ կողմում: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին հատվածում երկնային մոլորակների խորհրդանշող շրջանակներ են:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում երկու խորաքանդակ խաչերով, եզրամասերը կոտրատված են:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում 3 խորաքանդակ խաչերով, որոնցից մեկը եղծված է:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից, բնորոշ է 17-րդ դարի նմանատիպ հուշակոթողներին, արձանագրությունը եղծված է: Այն խորհրդային ժամանակներում տեղադրվել է վերաշինված սրբատեղիի վրա, եզրամասերը վնասված են, աչքի է ընկնում մեծադիր խաչի, ստորին մասում երկու փոքր խաչերի քանդակներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից, բուն հուշարձանից պահպանվել է միայն վերնամասը, մեծադիր խաչի 3 թևերով և բուսական զարդաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կոպտատաշ քարից, եզրամասերը կոտրատված են , պարզատիպ է՝ 2 խորաքանդակ խաչապատկերներով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում երեք խորաքանդակ խաչերով: Հուշարձանը եղծված վիճակում է:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում երկու խորաքանդակ խաչերով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կոպտատաշ քարից, պարզատիպ է, աչքի է ընկնում խորաքանդակ խաչով: Ունի երկարավուն տեսք:
Մանրամասն...Երբեմնի խաչքարից պահպանվել է միայն ստորին մասը՝ մեծադիր խաչի բարձրաքանդակի աջակողմյան և ներքին հատվածով: Կրաքարից է, արտաքուստ՝ մոխրագույն:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է՝ պարզատիպ զարդաքանդակներով: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կրաքարից է, վերնամասը կոտրված է, ըստ զարդաքանդակների վերաբերում է 15-16-րդ դարերին: Պարզատիպ է, մեծադիր խաչի և բուսական զարդաքանդակներով:
Մանրամասն...Հուշարձանը կրաքարից է, աչքի է ընկնում երկու մեծադիր խաչերի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը բնակավայր է բերվել հարևան Հապսլու գյուղից: Օգտագործվել է որպես տան մուտքի բարավոր: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական սպիտակ քարից: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով: Գտնվում է Օխտը դռնի եկեղեցու տարածքում:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից, ունի քառանկյունի ձև: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով և բուսական զարդանախշերով: Բնորոշ է 10-12-րդ դարերին: Ստորին մասում կա դժվար ընթեռնելի արձանագրություն:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից: Պարզատիպ է միակ խաչի բարձրաքանդակով: Ստորին երկու կողմերում կան երկու փոքր խաչեր, իսկ վերևի աջ և ձախ մասի շրջանակները խորհրդանշում են երկնային մոլորակները:
Մանրամասն...Խաչքարի զգալի մասը կոտրված է: Կենտրոնում խոյանում է միակ մեծադիր խաչի բարձրաքանդակը:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը