Տապանաքարը գտնվում է գերեզմանոցի ստորին հատվածում: Պատկանում է Ասրի քոխվային, որի կառավարման օրոք կառուցվել է գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին: Այն քառանկյուն տիպի սեղանաձև քար է: Տապանաքարի հյուսիսային երեսին արձանագրությունն է, իսկ հարավային երեսին առկա է երեք խաչերի, հյուսքեն զարդաքանդակներ և բարձրաքանդակներ:
Մանրամասն...Տապանաքարը գտնվում է եկեղեցու հյուսիսային հատվածում: Ընկած վիճակում է: Աչքի է ընկնում մարդկային պատկերաքանդակներով:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է եկեղեցուց ոչ մեծ հեռավորության վրա: Աչքի է ընկնում հինգ մեծ խաչերի բարձրաքանդակներով, որոնց ստորին և վերին հատվածներում՝ կան փոքր խորաքանդակ խաչեր: Ընկած վիճակում է:
Մանրամասն...Տապանաքարը վերաբերում է 16-17-րդ դարերին: Կրաքարից է, պարունակում է ուշագրավ պատկերաքանդակներ: Արձանագրությունը չունի:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից, աչքի է ընկնում երկու նիստերի վրա ուշագրավ պատկերաքանդակներով, որոնք կրում են կենցաղային բնույթ: Նորահայտ է, արձանագրություն չի պարունակում:
Մանրամասն...Տապանաքարը կերտված է կրաքարից, պարունակում է ուշագրավ պատկերաքանդակներ: Նորահայտ է, արձանագրություն չունի:
Մանրամասն...Գտնվում է << Ղոշաբուլաղ >> կոչված հնավայրի կրոմլեխային՝ կենտրոնական հատվածում: Մ.թ.ա II հազարամյակի դամբարանների վրա է: Կրաքարից է, արտաքուստ՝ մոխրագույն: Պարունակում է որոշակի պատկերաքանկներ:
Մանրամասն...Գտնվում է " Ղուզե թաղ " կոչվող գերեզմանոցում, պատկանում է Եփրեմ Միրզայի Ասրիյանին 1835-1919, որը " Ղուզե թաղ " աղբյուրի հիմնադիրն է և նրա կնոջը՝ Սուփան Գրիգոր Ասրիյանին 1842-1928թթ.:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում մի շարք ինքնատիպ զարդամոտիվներով՝ կենդանակերպ և խաչերի պատկերներով: Արձանագրություն չի պարունակում:
Մանրամասն...Տապանաքարը կրաքարից է, ամբողջությամբ չի պահպանվել: Ի հայտ է բերվել հողածածկույթից, պարունակում է արձանագրություն, որը եզակի է տարածքում:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի հին գերեզմանոցում, պատկանում է Խանցքի գյուղի բեկական տոհմի ներկայացուցիչ Ջհանգիրբեկ Իշխանյանին ( 1812-1911 ) և նրա կնոջը Հերիքնազին ( 1837-1913 ):
Մանրամասն...Տապանաքարը կերտված է կիսամշակ քարից, արտաքուստ՝ մոխրագույն, գերեզմանոցի միակ պահպանված հայտնի տապանաքարն է:
Մանրամասն...Տապանաքարը կերտված է կրաքարից՝ վերին ձախակողմյան մի հատված՝ կոտրված է: Աչքի է ընկնում գեղեցկահյուս զարդաքանդակներով, ուշագրավ է արձանագրությամբ:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է տեղական կոպտատաշ կրաքարից, պատկերված է հեծյալ որի դիմաց՝ մի աղջնակ է կանգնած: Ըստ արձանագրության տապանաքարը կերտվել է 1726թ.:
Մանրամասն...Տապանաքարը զարդանախշված է: Պարունակում է արձանագրություն գյուղի նշանավոր անձանցից մեկի անունով:
Մանրամասն...Տապանաքարը կրաքարից է, արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Պարունակում է արձանագրություն Ղևոնդաց վանքի հոգևորականներից մեկի մասին:
Մանրամասն...Հուշարձանն ունի անհամեմատ մեծ չափեր: Արձանագրությունը կցագրերով է: Կերտված է կրաքարից, արտաքուստ մոխրագույն է, որոշ հատվածներ վնասված են:
Մանրամասն...Տապանաքարը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն է: Աչքի է ընկնում մեծադիր խաչի պատկերաքանդակով, որի աջ կողմում ունի արձանագրություն:
Մանրամասն...Տապանաքարը կրաքարից է, արտաքուստ ունի երկարավուն տեսք: Աչքի է ընկնում թեև եղծված, բայց թվակիր արձանագրությամբ ու պատկերաքանդակներով, գեղեցկահյուս խաչերի և հյուսքեն զարդանախշերի բարձրաքանդակներով:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է դարչնագույն կարծր քարից: Քարի տարբեր կողմերում պատկերված են կլոր շրջանակներ: Արևմտահայաց նիստին ըստ էության արաբատառ արձանագրություն է:
Մանրամասն...Հուշարձանը ունի բավականին մեծ չափեր, կրաքարից է՝ արտաքուստ մոխրագույն, բաղկացած է երկու կտորից: Ըստ արձանագրության պատկանում է Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր Գրիգոր քահանա Տեր-Եղյանին:
Մանրամասն...Տապանաքարը իր կառուցվածքով ու ձևավորումներով միակն է գերեզմանոցում: Ունի ուղղաձիգ կառուցվածք, գագաթնամասում՝ քարե խաչով, որ ներկայումս պոկված է: Սպիտակ, կարծր կրաքարից է:
Մանրամասն...Հուշարձանը տեղադրված է "Ս. Աստվածածին" եկեղեցու մուտքի ձախ կողմում, երկարավուն քար է, վրան քանդակված գավազան: Պարունակում է արձանագրություն:
Մանրամասն...Տապանաքարը կրաքարից է: Պատկերված են 2 առյուծներ, իրար դեմ առ դեմ: Առյուծների միջև մի խաչ է քանդակված:
Մանրամասն...Հուշարձանը սպիտակ կրաքարից է: Նրա վրա պատկերված են՝ ձախ կողմում աղեղնավոր հեծյալ, եղնիկ և ծառ: Աջ մասում պատկերված են անասուններ, որոնք քաշում են գութանը, որի մոտ մի մարդ է կանգնած:
Մանրամասն...Տապանաքարը սպիտակ կրաքարից է: Գտնվում է "Սանա եղցե" մատուռի մոտ: Հուշարձանի վրա պատկերված է աղեղնավոր հեծյալ, որի դիմաց կանգնած է հրացանավոր, այնուհետև պատկերված է վար անող մարդ:
Մանրամասն...Պատրաստված է սպիտակ կրաքարով: Գտնվում է "Կուսանաց անապատ"-ում: Ծառայում է, որպես բեմի մի հատված, պատկերված է վիշապակերպ մի նժույգ, որի սանձը բռնել է մի հետիոտն, կենտրոնական մասում ձեռքերը կրծքին խաչած, թագակիր անձ է, պատկերված է սազ, անիվաձև պատկեր և երկու անձնավորություն դրանց միջև:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է սպիտակ կրաքարից: Պատկերված են, երեխայի ձեռքից բռնած կին, կենաց ծառ և 4 տղամարդ: Տապանաքարը եզերված է նախշազարդերով:
Մանրամասն..."Ս. Աստվածածին" եկեղեցու բակում գտնվող այս տապանաքարը կեսից ավելին թաղված է հողի մեջ, նրա վրա քանդակված է գավազան, որը ապացուցում է, որ նրա տակ ննջում է հոգևորական: Քարի եզրամասերը քայքայված են:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է "Ս. Աստվածածին" եկեղեցու բակում: Նրա մեծ մասը խրված է հողի մեջ, երևում են միայն արձանագրության 2 տողերը: Տապանաքարի տակ ննջում է ժողովրդի հերոս, Վարանդայի մելիքության շրջանի ականավոր զորավարներից մեկը՝ Ավշար Աղան:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը