Կամուրջը գտնվում է գյուղի մեջ: Կառուցված է կրաքարից, բացառությամբ կամարների, որոնք սրբատաշ են: Բոլոր մյուս հատվածներում օգտագործվել են անմշակ քարեր:
Մանրամասն...Գտնվում է գյուղից արևելք, Տումի-Թաղլար ճանապարհի վրա: Միաթռիչք կամարակապ կամուրջ է գոգավոր ավարտով: Տեղադրված է գետակի երկու հակադիր ափերի ժայռերի վրա: Կառուցված է կոպտատաշ քարից:
Մանրամասն...Հուշարձանի բուն երկարությունը 15մ է, բարձրությունը 5մ: Հոսում է Իգակն գետի վրայով: Գտնվում է վթարային վիճակում:
Մանրամասն...Հուշարձանը վերաբերում է 12-13-րդ դարերին: Գտնվում է Տումի գյուղից արևելք՝ Իշխանագետի վրա: Կառուցված է ճարտարապետական հետաքրքիր լուծումներով՝ տեղադրված լինելով գետեզրերի ժայռաքարերին: Թռիչքը 5 - 5.5մ է, բարձրությունը՝ 8մ, լայնությունը՝ 3մ: 2006թ-ին կամուրջը վերանորոգվել է:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը