Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Աղբյուրը կառուցել է Մովսես Օսեփյանցը 1915թ.: Գտնվում է գյուղի կենտրոնում, թաղակապ է, կամարը՝ սրբատաշ, ունի 2 ծորակ, վերակառուցման արդյունքում տանիքը շիֆերապատվել է:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղուտ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1738թ.

Աղբյուրն այսօր չի օգտագործվում: Որոշ հատվածներում կան քանդվածքներ: Թաղակապ է, կիսակլոր մուտքով և ուշագրավ արձանագրությամբ:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   21-րդ դար

Աղբյուրը կերտված է մարմարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի պատկերով, որի ներքևի մասը խոյաեղջյուր է: Ստորին մասում կա արձանագրություն << Ժորայի հիշատակին իր որդիներից: Խաչքար աղբյուրը թող դարեր...>>:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խանձաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1849թ.

Աղբյուրը տեղակայված է գյուղի հին թաղամասում, եկեղեցու և ՀՄՊԶ հուշարձանի հարևանությամբ: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարերով: Հուշարձանի հիմնական արժեքը նրա արձանագրությունն է՝ զետեղված դիմահայաց պատին, որից պարզվում է աղբյուրի կառուցման ստույգ ժամանակը:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Հուշարձանը գտնվում է գյուղի մեջ, ունի տնտեսական նշանակություն: Ծորակից վերև տեղադրված քարի վրա առկա է արձանագրություն: Վերջին տարիներին աղբյուրը վերանորոգվել է ժամանակակից ոճով:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղադրված է գյուղի մեջ, եկեղեցուց ներքև: Ծորակից վերև տեղադրված է խաչքար: Վերջին տարիներին վերանորոգվել է ժամանակակից ոճով:

Մանրամասն...
Աղբյուր " Շենին տակ "
Աղբյուր " Շենին տակ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Աղբյուրը գտնվում է երկու կամուրջների մոտ, կառուցվել է տեղական սրբատաշ կրաքարերով 17-րդ դարում: Վերանորոգվել է 2004թ.:

Մանրամասն...
Աղբյուր " Սարգսի "
Աղբյուր " Սարգսի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1810թ.

Աղբյուրը կառուցված է սրբատաշ քարից: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Աղբյուր " Վերին "
Աղբյուր " Վերին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը տեղակայված է գյուղի վերին մասում: Կառուցված է տեղական կոպտատաշ և սրբատաշ քարով: Պարունակում է արձանագրություն՝ դիմահայաց հիշատակագիր քարի վրա, որը եղծված է և դժվարընթեռնելի:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Աղբյուրը կառուցված է կրաքարով: Ունի միակամար հորինվածք, որի ճակատային և եզրամասերը շինված են սրբատաշ քարով: Դեպի հյուսիս-արևմուտք բացվում է փոքրիկ պատուհան: Կամարի տակ եղել է արձանագրություն, որն անընթեռնելի է սվաղված լինելու պատճառով:

Մանրամասն...
Աղբյուր
Աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տյաք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը թաղակապ է՝ կառուցված տեղական քարով: Ծածկը փայտաշեն է՝ կղմինդրապատ: Մուտքը հյուսիս-արևմտյան կողմից է: Աղբյուրը Արցախի ուշ շրջանի ճարտարապետական ուշագրավ նմուշներից է:

Մանրամասն...
Աղբյուր " Բբջամալ "
Աղբյուր " Բբջամալ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1959թ.

Հուշարձանը գտնվում է սրբատեղիից արևմուտք: Նավը բաժանվում է երկու մասի: Պարունակում է արձանագրություն: Սկիզբ է առնում <<Շրմանա քերծ>> անտառից և կարող է կապված լինել վերնամասում գտնվող <<Քյամալա>> աղբյուրի հետ:

Մանրամասն...
Աղբյուր " Ոսկե խաչ "
Աղբյուր " Ոսկե խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   16-18-րդ դարեր

Աղբյուրը կառուցված է գյուղի ծայրամասում <<Ոսկե խաչ>> սրբավայրի մոտ: Ունի նավ, հետագայում շինվել է տանիք: Որպես շինաքար օգտագործվել է նաև մոտակա գերեզմանոցի տապանաքարերը:

Մանրամասն...
Աղբյուր " Տնջրու "
Աղբյուր " Տնջրու " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կարմիր շուկա գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանից հյուսիս-արևմուտք վեր է խոյանում մի հսկա չինարի ծառ, որին դեռևս խորհրդային տարիներին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց ( 2015 տարեկան ) ծառի: Չինարին ունի 44մ քառակուսի մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել 100-ից ավելի մարդ: Բարձրությունը 30մ-ից ավելի է: Չինարին իր արտասովոր չափերով և հնությամբ գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, նմանատիպ մի ծառ էլ պահպանվել է Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղից արևելք: Իզուր չէ, որ տեղացիները սրբացրել են այն՝ դարձնելով ուխտատեղի և սրբավայր: Ծառի տակից բխում է մի հորդառատ, սառնորակ աղբյուր՝ Տնջրու աղբյուրը, որը դարեր շարունակ հագեցրել է հունձ ու կալ անող շինականի ծարավը, սնել հսկա չինարուն, պտտել ջրաղացի քարը: Այն ուշագրավ է ոչ միայն իր սառնորակ, հորդաբուխ ջրով, այլև միակտոր քարի վրա զետեղված արձանագրությամբ, ըստ որի հուշարձանը կառուցել են Տեր Հովհաննես Կիսիբեկյանը, Ներսես Մուսայանը և Մանաս Գասպարյանը:

Մանրամասն...
Աղբյուր " Շենի աղբյուր "
Աղբյուր " Շենի աղբյուր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1906թ.

Հուշարձանը կառուցվել է գյուղի կենտրոնում, ոչ մեծ խորության մեջ, կոփածո քարով: Ունի նեղ ու երկարավուն նավ, բաժանված երկու հատվածի: 1980-ական թթ-ին մասնակիորեն վերանորոգվել է:

Մանրամասն...
Աղբյուր " Անահիտ "
Աղբյուր " Անահիտ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հացի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1909թ.

Աղբյուրը կառուցված է կրաքարից: Հուշարձանի վրա զետեղված են խաչքարեր, տարբեր զարդանախշեր:

Մանրամասն...
Աղբյուր " Չայլաղ "
Աղբյուր " Չայլաղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Հացի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1914թ.

Գտնվում է Հացի գյուղից 1.2 կմ հյուսիս-արևելք, դեպի Նոր շեն տանող ճանապարհի խաչմերուկի մոտ, համանուն գետակի ձախ ափին: Ավանդական ղարաբաղյան աղբյուրներից է առանց աչքի ընկնող տարբերությունների:

Մանրամասն...
Աղբյուր " Մոտեջուր "
Աղբյուր " Մոտեջուր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ղուզե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1900թ.

Աղբյուրը գտնվում է բնակավայրի արևմտյան եզրին: Կառուցված է հիմնականում կոպտատաշ, իսկ ստորին մասում՝ սրբատաշ քարերից, ունի երեք նավեր: Դիմահայաց պատին ունի կառուցման արձանագրություն: Հետագայում աղբյուրն ավելացվել է 5մ-ով և դրվել թիթեղապատ տանիք:

Մանրամասն...
Աղբյուր " Քոռ քահրիզ "
Աղբյուր " Քոռ քահրիզ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Գտնվում է Ճարտար գյուղի Գյունե կալեր թաղամասի արևելյան եզրին, հին գոմերի մոտ: Արցախյան ավանդական աղբյուրների ոճով կառուցված մեծ աղբյուր է: Ի տարբերություն նմանատիպ շատ աղբյուրների, այն կառուցված է հատուկ անասունները ջրելու համար: Այդ է պատճառը, որ այն չունի ակի առջև կերտված քարե բուռ-ավազանը և անսովոր երկար է, բաղկացած չորս հաջորդաբար դրված քարե նավերից: Ակի վրա տեղադրված է 1865թ. շինարարական արձանագրությունը կերտված միակտոր քարի վրա: Աղբյուրը գործում է:

Մանրամասն...
Աղբյուր " Թքեռնե "
Աղբյուր " Թքեռնե " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1865թ.

Գտնվում է գյուղից 2կմ արևելք, դաշտամիջյան ճանապարհի եզրին: Աղբյուրը կառուցված է բնակավայրից դուրս՝ դաշտում: Լինելով ճանապարհի եզրին այն կատարում է նաև նվիրատվական արձանագրությունում նշված անձանց հիշատակը հավերժացնող հուշարձանի դեր: Աղբյուրի վրա աճած երկու ծառերը կատարում են նաև սրբատեղիի դեր:

Մանրամասն...
Աղբյուր " Նվե "
Աղբյուր " Նվե " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1888թ.

Աղբյուրը գտնվում է բնակավայրի հարավային եզրին: Կառուցված է հիմնականում սրբատաշ քարից, ունի երկու նավեր: Ճակատային քարի վրա ունի կառուցման արձանագրություն:

Մանրամասն...
Աղբյուր " Չաղալ "
Աղբյուր " Չաղալ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գյունե Ճարտար գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղից արևմուտք, Ճարտարի բերդերից հյուսիս, մի փոքրիկ ձորակում: Կառուցված է տեղական մոխրագույն կոպտատաշ քարով: Պարունակում է արձանագրություն՝ դիմահայաց հիշատակագիր քարի վրա, որը հողմնահարված է, եղծված և ամբողջությամբ չի պահպանվել:

Մանրամասն...
Աղբյուր " Հաչալըղ "
Աղբյուր " Հաչալըղ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մուշկապատ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1975թ.

Աղբյուրը կառուցված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն: Ըստ արձանագրության, այն կառուցվել է 1975թ. գյուղի կոլտնտեսականների կողմից:

Մանրամասն...
Աղբյուր " Պլաճուր "
Աղբյուր " Պլաճուր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1919թ.

Աղբյուրը գտնվում է գյուղի վերնամասում, երկու թաղերի հատման կետում: Երկու կամարակապ բաց սրահներից բաղկացած սրբատաշ ճակատով քարաշեն աղբյուր է: Ձախակողմյան սրահի ճակատին ագուցված միակտոր քարին փորագրված է շինարարական արձանագրությունը: Աղբյուրն ունի մեկ ընդհանուր երկար քարաշեն նավ:

Մանրամասն...
Աղբյուր " Միրզաբեկանց "
Աղբյուր " Միրզաբեկանց " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1923թ.

Աղբյուրը գտնվում է <<Միրզաբեկանց բաղ>> կոչվող տեղամասի ստորին հատվածում: Կառուցված է երեք նավերից: Ճակատային քարի վրա փորագրված է հավանաբար աղբյուրի կառուցման թվականը՝ 1923:

Մանրամասն...
Աղբյուր " Ըլաջա ջուր "
Աղբյուր " Ըլաջա ջուր " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1912թ.

Աղբյուրը գտնվում է բնակավայրի հարավային եզրին: Կառուցված է երեք նավերից: Ճակատային քարի վրա ունի կառուցման արձանագրությունը:

Մանրամասն...
Աղբյուր " Թևոսանց "
Աղբյուր " Թևոսանց " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սոս գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1902թ.

Գտնվում է գյուղի կենտրոնում, գյուղամիջյան գլխավոր ճանապարհի եզրին: Գյուղի ամենամեծ և գլխավոր աղբյուրն է: Ավանդական Արցախյան աղբյուր է երկար նավով, բարձր հուշապատով և քարակերտ ավազանատիպ ակերով, այն տարբերությամբ, որ այստեղ ակերը երկուսն են՝ տեղադրված նավի երկու ծայրերում: Աղբյուրը կրել է վերակառուցումներ և ավելացումներ:

Մանրամասն...
Աղբյուր " Ղուզե թաղ "
Աղբյուր " Ղուզե թաղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնաղբյուր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1911թ.

Գտնվում է " Ղուզե թաղ " կոչվող թաղամասում, կառուցվել է 1911թ., Եփրեմ Ասրիյանցի կողմից, կրաքարից է, նովի քարերը հիմնականում սրբատաշ են: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Աղբյուր " Ս. Սրաբեկ "
Աղբյուր " Ս. Սրաբեկ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուրը կառուցված է տեղական կրաքարով, օգտագործվել են նաև մեծադիր տապանաքարեր՝ տապանագրերով: Պարունակում է շինարարական և նորոգման մասին արձանագրություններ:

Մանրամասն...
Աղբյուր " Քարին ջուր "
Աղբյուր " Քարին ջուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Աղբյուր-հուշարձանը կառուցված է տեղական մեծադիր սրբատաշ կամ կիսամշակ քարերով: Նավը բաժանված է 2 մասի: Պարունակում է արձանագրություն և մեկ գեղազարդ խաչքար՝ բնորոշ 13-րդ դարին:

Մանրամասն...
12
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը