Խաչքարը ագուցված է պատի մեջ, պատրաստված է կրաքարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր խաչեր, ունի բուսական քանդակներ, թվագրված է ՋԿԵ՝ 1516թ:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կրաքարից: Հատկապես ուշագրավ է բուսական զարդաքանդակները: Խաչի հորիզոնական երկու թևատակերին ըստ էության երկնային մոլորակները խորհրդանշող շրջանակներ են, ստորին մասում նույնպես բուսական քանդակներ են: Հուշարձանի վերին աջ անկյունը վնասված է:
Մանրամասն...Խաչքարը ագուցված է պատին, պատրաստված է կրաքարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր խաչեր, հյուսքեն, վերին մասում արձանագրություն << Խաչս արարիչ >>:
Մանրամասն...Աչքի է ընկնում ոչ մեծ չափերով, կենտրոնում 2 զույգ խաչերի բարձրաքանդակներ են՝ շրջապատված հյուսքեն զարդանախշերով, այն ուշագրավ է նաև ստորին մասում զետեղված արձանագրությամբ, որոշ հատվածներ կոտրված, վնասված են:
Մանրամասն...Կոպտատաշ կրաքարի վրա պատկերված է գեղեցիկ ձևավորված մեծադիր խաչի բարձրաքանդակ, որի ստորին 2 կողմերում նմանատիպ խաչեր, հուշարձանի վերին ուղղահայաց թևի 2 կողմերին բուսական քանդակներ են:
Մանրամասն...Խաչքարը ագուցված է պատի մեջ, ունի փոքր չափեր, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, բուսական, խոյաեղջյուր քանդակներով:
Մանրամասն...Հուշարձանը կրաքարից է, աչքի է ընկնում տվյալ ժամանակահատվածին բնորոշ զարդաքանդակներով, կենտրոնում մեծադիր խաչն է, վերին 3 թևերին արձանագրություն, խաչքարի եզրամասերում հյուսածո զարդանախշեր են:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կրաքարից, կենտրոնում 3 մեծադիր խաչերի բարձրաքանդակներ՝ շրջափակված հյուսքեն զարդանախշերով: Խաչքարը ագուցված է պատի մեջ:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է բեմի վրա, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր հավասարաթև խաչեր, հուշարձանի ներքևի մասը կոտրված է:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կրաքարից, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ներքևում 2 փոքր խաչ, գեղեցկազարդ, հյուսքեն, վերևի մասում արձանագրություն << Խաչս արարիչ >>:
Մանրամասն...Խաչքարը կերտված է տեղական կրաքարից, խորաքանդակ խաչով, ստորին մասում փոքր խաչաքանդակներ, պարունակում է արձանագրություն, դժվար ընթեռնելի: Վերնամասում ունի կիսակլոր տեսք, եզրամասերը կոտրտված են:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է կամարի ստորին մասում՝ ագուցված պատի մեջ, աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, ստորին մասում 2 փոքր միանման խաչեր, կիսակլոր վերնամաս, առանց այլևայլ զարդաքանդակների, ներքևի մասում արձանագրություն << Եղբայր կանգնեցի հայր իմոյ սուրբ նահատակաց >>, մնացածը չի պահպանվել:
Մանրամասն...Խաչքարը տեղադրված է << Կախան >> սրբատեղիի տարածքում: Խաչքարի վրա՝ 4 խաչաքանդակներ, որոնք ունեցել են << արարչական >> նշանակություն, ինչպես վկայում է քարի վերնամասում զետեղված արձանագրությունը:
Մանրամասն...Խաչքարը հենված է եկեղեցու արևելյան պատին: Կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է, միակ խորաքանդակ խաչով: Խաչի բարձրաքանդակ կա նաև խաչքարի աջ կողմում:
Մանրամասն...Խաչքարը տեղադրված է խորանի ձախ կողմում: Կերտված է կրաքարից: Պարզատիպ է, աչքի է ընկնում միակ խորաքանդակ խաչի պատկերով:
Մանրամասն...Խաչքարը տեղադրված է խորանի վրա: Պահպանվել է ստորին մասը՝ մեծադիր խաչի բարձրաքանդակով և հյուսկեն-մանվածո զարդանախշերով:
Մանրամասն...Խաչքարը տեղադրված է խորանի աջ կողմում: Վերնամասը և ձախ հատվածը կոտրված է: Կերտված է կոպտատաշ քարի վրա: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը կերտված է կոպտատաշ քարի վրա: Պարզատիպ է, աչքի է ընկնում երկու խորաքանդակ խաչերի բարձրաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է եկեղեցու խորանի աջ կողմում: Վերնամասը և ձախ հատվածը կոտրված է: Ստորին մասում ունի արձանագրություն, որն եղծված է և դժվարընթեռնելի:
Մանրամասն...Խաչքարից պահպանվել է աջ հատվածը: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը ագուցված է եկեղեցու խորանի հարավային պատին: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարը գտնվում է եկեղեցու խորանի աջ կողմում: Պահպանվել է վերնամասը՝ մեծադիր միակ խաչի բարձրաքանդակով և հյուսկեն-մանվածո զարդաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը ագուցված է եկեղեցու խորանի հյուսիսային պատին: Կերտված է կրաքարից: Աչքի է ընկնում միակ մեծադիր խաչի բարձրաքանդակով: Ունի փոքր չափեր:
Մանրամասն...Խաչքարը տեղադրված է ՀՄՊԶ հուշարձանի հարևանությամբ: Կերտված է դարչնագույն տուֆ քարից: Աչքի է ընկնում մեծադիր գեղեցկահյուս խաչի և բուսական ու թռչնակերպ նրբին զարդաքանդակներով:
Մանրամասն...Խաչքարը ուշագրավ է իր զարդաքանդակներով: Կիսակլոր կամարի տակ պատկերված են 4 խաչերի բարձրաքանդակներ, որի շուրջը քանդակված է բուսական հյուսքեն-մանվածո զարդանախշեր: Կիսովին կոտրված է:
Մանրամասն...Խաչքարը կերտված է բազալտից, արտաքուստ մոխրագույն: Աչքի է ընկնում մեծադիր խաչի քանդակով, ունի հյուսքեն զարդանախշեր: Քիվը հյուսածո է, խաչի վերևում գրված է <<1700 ամ>>, ներքևում <<Արցախյան ազատամարտի նահատակներին Հ. Այվազյանից>>:
Մանրամասն...Հուշարձանը կերտված է կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն է: Աչքի է ընկնում խորաքանդակ միակ խաչի բարձրաքանդակով:
Մանրամասն...Խաչքարն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի աջ կողմում: Աչքի է ընկնում մեծադիր խաչի բարձրաքանդակով, որի ստորին և վերին հատվածներում երկու զույգ փոքր խաչեր:
Մանրամասն...Խաչքարն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի աջ կողմում: Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին և ստորին հատվածներում կան երկու զույգ փոքր խաչեր:
Մանրամասն...Հուշարձանն ագուցված է եկեղեցու բեմի վերնամասի ձախ կողմում: Կերտված է կրաքարից: Կենտրոնում մեծադիր խաչն է, որի վերին և ստորին հատվածներում կան երկու զույգ փոքր խաչեր:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը