Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Կամուրջ " Հին Թաղասեռ "
Կամուրջ " Հին Թաղասեռ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1763թ.

Կամուրջը գտնվում է Հին Թաղասեռ գյուղատեղիի արևմտյան եզրով հոսող Պրզագետի վրա: Այն կառուցված է կոպտատաշ քարից, կամարները՝ սրբատաշ, թաղակապ է, կամարի քարերի մի մասը թափված է, թռիչքը՝ 3.68մ է: Կամրջի ձախակողմյան խելի հոսքընթաց ճակատին ագուցված սրբատաշ զույգ քարերին փորագրված է 5 տողանոց արձանագրություն << ՅԻՇԱՏԱԿ Է ՅԱՊՈՆ ՈՐԴԻ ՊԱՂՏԱՍԱՐԻՆ ԿՈՂԱԳԻՑ ՓԵՐՍԻ ԹՒԻՆ ՌՄԺԲ 1763-ուն ՄԻ ԲԵՐԱՆ ԱԾ. ՈՂՈՐՄԻ >>:

Մանրամասն...
Կամուրջ " Ղուզեն կետ "
Կամուրջ " Ղուզեն կետ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը գտնվում է Թաղասեռից Ցոր տանող ճանապարհը հատող << Ղուզեն կետ >> կոչված գետակի վրա: Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերով: Թաղակապ է՝ հարմարեցված տրանսպորտային անցումների համար: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, կառուցվել է 20-րդ դարի առաջի կեսին և ենթարկեվել վերականգնումների ու ամրացումների, հարմարեցվելով արդի պայմաններին ու պահանջներին:

Մանրամասն...
Կամուրջ " Ղամշոտ "
Կամուրջ " Ղամշոտ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1939թ.

Հուշարձանը տեղակայված է գյուղ տանող ճանապարհին՝ << Ղամիլղեն >> կամ << Ղամշոտ >> անունը կրող գետակի վրա: Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերով, ըստ արձանագրության՝ 1939թ.: Կամրջի բարձրությունը 4մ է, թռիչքը 5մ, երկարությունը՝ 9մ, լայնությունը 6մ: Ունի տրանսպորտային նշանակություն:

Մանրամասն...
Կամուրջ " Օրհնած ջրի ձոր "
Կամուրջ " Օրհնած ջրի ձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է <<Պկլաձոր>> կամրջի մոտ, կառուցվել է աղբյուր տանող ճանապարհի համար, որպես հետիոտնային անցուղի: Հետագայում կամուրջը վերանորոգվել է:

Մանրամասն...
Կամուրջ " Պկլաձոր "
Կամուրջ " Պկլաձոր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծամձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Կոչվում է նաև <<Շենի կամուրջ>>: Հուշարձանը տեղակայված է գյուղի ներքնամասում, գյուղամիջյան <<Շռռան>> գետակի վրա՝ համանուն ձորակում: Թռիչքը 4.4մ է, անցուղու լայնությունը՝ մինչև 4մ: Կառուցված է կոփածո և անմշակ քարերով, կրաշաղախով 19-րդ դարի սկզբներին:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Հադրութ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը տեղակայված է Հադրութ քաղաքից հարավ-արևելք, Ջաբրաիլ-Հադրութ մայրուղու ձախ կողմում: Կառուցված է տեղական սպիտակ կրաքարով: Բուն կամուրջը կոպտատաշ և անտաշ քարից է, իսկ թռիչքի շրջանակները մեծամասամբ սրբատաշ: Ունի 4մ լայնությամբ թռիչք: Կամուրջը նախկինում հիմնականում գործում էր որպես տրանսպորտային անցուղի, ներկայումս չի գործում:

Մանրամասն...
Կամուրջ " Քարաղբյուր "
Կամուրջ " Քարաղբյուր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   14-15-րդ դարեր

Գտնվում է Քարաղբյուր գետի վրա, Դիզափայտ-Հին Թաղլար տանող ռազմավարական հանգույցում: Կառուցված է սովորական և կիսամշակ քարերով: Միաթռիչք է՝ թաղակապ: Ներքնամասը սվաղված է եղել: Թռիչքի լայնությունը 3,7 մետր է, բուն կամրջի երկարությունը՝ 10մ, լայնությունը 2.8մ, բարձրությունը 3.5մ:

Մանրամասն...
Կամուրջ " Մակուն "
Կամուրջ " Մակուն " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1890թ.

Գտնվում է գյուղի հարավ-արևմտյան եզրամասում, մի փոքրիկ վտակի վրա: Կրում է Մակուն անունը: Կառուցվել է 1890թ-ին, ինչպես վկայում է շինարարական արձանագրությունը, որ այժմ գտնվում է գյուղի Խանփերյանցի թանգարանում. << Յիշատակն է Ղազար Յարթուն Բեջանենց, 1890թ.>>: Կամուրջը կառուցված է կրաքարով, օգտագործված է կրաշաղախ: Երկարությունը 8.8մ է, լայնությունը 3մ, բարձրությունը 3.7մ:

Մանրամասն...
Կամուրջ " Տող-Տայիսի "
Կամուրջ " Տող-Տայիսի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Գտնվում է գյուղից մոտ 300մ հարավ-արևելք, Իշխանագետի վրա: Ըստ կառուցողական ոճի հուշարձանը վերաբերում է 13-14-րդ դարերին: Թաղակապ է, միաթռիչք: Կառուցված է կրաքարով, օգտագործված է կրաշաղախ: Թռիչքի եզրամասերում օգտագործվել են սրբատաշ քարեր: Հետիոտնային անցուղին հարթ չէ:

Մանրամասն...
Կամուրջ " Հալևորի "
Կամուրջ " Հալևորի " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1835թ.

Հալիվորի կամուրջը Թաղլարի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածքի հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափները: Այն ունի 20 մետր երկարություն, 3մ լայնություն, 9մ բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Պարունակում է արձանագրություն:

Մանրամասն...
Կամուրջ և աղբյուր
Կամուրջ և աղբյուր ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1867թ.

Կամուրջը կամարակապ շինություն է՝ հենված ժայռաքարերին: Կամարների քարերը սրբատաշ են: Որպես շինաքար օգտագործված են նաև արձանագիր քարեր ու մեկ խաչքար՝ բնորոշ 17-րդ դարին: Խորհրդային ժամանակներում հուշարձանը վերանորոգվել է՝ հարմարեցվել տրանսպորտային երթևեկությանը: Ըստ շինարարական արձանագրության կամուրջը և նրան կից աղբյուրը կառուցվել է 1867թ. .. <<Այս աղբյուրս և կամուրճս յիշատակ է ծնողաց մերոց Դավիթի իա և Գրիգորիս Սարեան, 1867 Ամ>>:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Կամուրջը գտնվում է գյուղի մեջ: Կառուցված է կրաքարից, բացառությամբ կամարների, որոնք սրբատաշ են: Բոլոր մյուս հատվածներում օգտագործվել են անմշակ քարեր:

Մանրամասն...
Կամուրջ " Ջրվանես "
Կամուրջ " Ջրվանես " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Գտնվում է գյուղից արևելք, Տումի-Թաղլար ճանապարհի վրա: Միաթռիչք կամարակապ կամուրջ է գոգավոր ավարտով: Տեղադրված է գետակի երկու հակադիր ափերի ժայռերի վրա: Կառուցված է կոպտատաշ քարից:

Մանրամասն...
Կամուրջ " Իգակուց "
Կամուրջ " Իգակուց " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանի բուն երկարությունը 15մ է, բարձրությունը 5մ: Հոսում է Իգակն գետի վրայով: Գտնվում է վթարային վիճակում:

Մանրամասն...
Կամուրջ " Նադար աղբյուր "
Կամուրջ " Նադար աղբյուր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Հուշարձանը վերաբերում է 12-13-րդ դարերին: Գտնվում է Տումի գյուղից արևելք՝ Իշխանագետի վրա: Կառուցված է ճարտարապետական հետաքրքիր լուծումներով՝ տեղադրված լինելով գետեզրերի ժայռաքարերին: Թռիչքը 5 - 5.5մ է, բարձրությունը՝ 8մ, լայնությունը՝ 3մ: 2006թ-ին կամուրջը վերանորոգվել է:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Կամուրջը կառուցված է տեղական կոպտատաշ քարից: Կամարը սրբատաշ է՝ թաղակապ: Թռիչքը՝ 5.5մ,արևելյան կողմից կան նորոգումներ:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնական մասում, եկեղեցուց ներքև: Սելավատար կամուրջ է: Կառուցվել է հավանաբար 19-րդ դարում: Թռիչքը 3.4մ է, թաղակապ, կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարով:

Մանրամասն...
Կամուրջ " Ներքին "
Կամուրջ " Ներքին " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ցոր գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի ներքին մասում, սելավատար կամուրջ է, ըստ ուսումնասիրությունների այն կառուցվել է 1930-ական թթ.: Թռիչքը՝ 3.93մ է, թաղակապ, կառուցված է կոպտատաշ և սրբատաշ քարից:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մուշկապատ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1915թ.

Կամուրջը կառուցված է գյուղից 2կմ հյուսիս-արևմուտք: Այն բնակչությանը թույլ է տվել կապ պահել հարևան գյուղի հետ: Կամարից ու հիմքից մոտ 2մ բարձրությամբ երեսպատված է սրբատաշ կաթնագույն քարով:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Նորշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1912թ.

Կամուրջը հիմնականում կառուցված է անմշակ կրաքարից, բացի թռիչքի եզրաքարերից՝ որոնք սրբատաշ են: Նորոգումների ժամանակ, ավելացրել են ամրացումներ, ժամանակակից տրանսպորտի երթևեկության համար: Առկա է շինարարական արձանագրություն, զետեղված կամուրջի արևմտահայաց սրբատաշ քարի վրա:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Կամուրջը երկչքանի է՝ կառուցված տեղական սպիտակ կոպտատաշ կրաքարով: Երկու բացվածքները եզրամասերում սրբատաշ են: Ունի 10-12մ բարձրություն:

Մանրամասն...
Կամուրջ " Նովավուր աղբյուր "
Կամուրջ " Նովավուր աղբյուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Կամուրջը գտնվում է " Ցեխ ձոր " տանող ճանապարհի տակ՝ " Նովավուր աղբյուր " տեղավայրում: Ունի աստիճանաձև կառուցվածք: Կառուցվել է սրբատաշ քարերով:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մադաթաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարով, կրաշաղախով: Կամուրջը միաթռիչք է:

Մանրամասն...
Կամուրջ " Մուստուփա ձոր "
Կամուրջ " Մուստուփա ձոր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Կամուրջը գտնվում է կիսավեր վիճակում, ինչպես նմանատիպ մյուս կամուրջները, եղել է կամարակապ: Երկու կողմերից հենված է բնական ժայռի վրա, հյուսիս-հարավ ուղղությամբ: Հյուսիսային կողմից պահպանվել է կամրջի խելը, հարավային կողմից հուշարձանի մի հատված: Կամուրջը կառուցվել է սրբատաշ և կոպտատաշ քարերով:

Մանրամասն...
Կամուրջ " Ձախլիկ "
Կամուրջ " Ձախլիկ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Այս ուշագրավ հուշարձանը տեղադրված է Շոշ գյուղից 0.5 կմ արևմուտք՝ Զառ գետի վրա: Կամրջի թաղի անկյունաքարերը սրբատաշ քարից են, իսկ մյուս հատվածները շարված են տեղական անմշակ, կոպտատաշ կրաքարերով ու կրաշաղախով: Թաղի ճնշումը թեթևացնելու նպատակով ունի կրկնակամար: 2007թ.-ին կամուրջը վերանորոգվել է:

Մանրամասն...
Կամուրջ " Հունոտ "
Կամուրջ " Հունոտ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար, 1720թ.

Կամուրջը կառուցված է տեղական սպիտակ կրաքարով ու կրաշաղախով, որի որոշ հատվածներ վնասված են: Թաղակապ թռիչքի եզրամասերը սրբատաշ են: Կամրջի շինարարները վարպետորեն են օգտագործել բնական անհարմար տեղանքը՝ հիմնապատերը կցելով ու ամրացնելով գետի երկու կողմերի ժայռաքարերին: Ըստ տեղեկությունների հուշարձանը կառուցվել է 1720թ.-ին:

Մանրամասն...
Կամուրջ " Ասրունց "
Կամուրջ " Ասրունց " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է Քարաշենից (Դաշուշեն) Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա, Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: Կամուրջը քարաշեն է՝ միաթռիչք, լայն բացված կիսաշրջան կամարով: Կամարի եզրագծերի քարերը սրբատաշ են: Կառուցված է կրաշաղախով: Երթևեկելի մասը սալապատ է:

Մանրամասն...
Կամուրջ " Կոտրված "
Կամուրջ " Կոտրված " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Գտնվում է գյուղից 1.4 կմ արևմուտք, Շոշ-Շուշի հին ճանապարհի Զառ գետի վրայի անցման կետում, "Մուստուփա ձոր" կոչված վայրում: Կամուրջը կիսավեր է, ինչպես նմանատիպ մյուս կամուրջները, եղել է կամարակապ: Երկու կողմերից հենված է բնական ժայռերի վրա, հյուսիս-հարավ ուղղությամբ: Հյուսիսային և հարավային կողմերից պահպանվել են կամրջի խելերը, ավերված է կամարակապ թռիչքի վերնամասը: Կամուրջը կառուցված է կոպտատաշ քարերով: Եզրաքարերը սրբատաշ են:

Մանրամասն...
Կամուրջ
Կամուրջ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչմաչ գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար, 1914թ.

Կամուրջը ձգվում է Ստեփանակերտ - Կարմիր Շուկա ճանապարհի վրա, կառուցված տեղական քարով, ունի 7 թաղ:

Մանրամասն...
Կամուրջ " Մեքունց "
Կամուրջ " Մեքունց " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Կարմիր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1864թ.

Կամուրջը միաթռիչք է, կառուցված սպիտակ կրաքարով և կրաշաղախով:

Մանրամասն...
12
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը