Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Գերեզմանոց " Վերին շինատեղ "
Գերեզմանոց " Վերին շինատեղ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Աչքի է ընկնում տարբեր չափերի սալատապաններով: Արձանագրություններ չեն պահպանվել, բացառությամբ առանձին պատկերաքանդակների, որոնց ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ գերեզմանոցը պատկանում է 6-7-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Առաքել գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը տեղակայված է գյուղի հարավ-արևմտյան բարձրադիր եզրամասում: Հին ու նոր տապանաքարերը գրեթե միախառնված են: Աչքի է ընկում 19-րդ դ. թվագրություններ, դեկորատիվ երիզվածքով ու պատկերաքանդակներով տապանաքարեր: Նոր 20-րդ դ. տապանաքարերը Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերի կողմից մասամբ ավերվել են:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   16-18-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է Գ. Նարեկացի եկեղեցու շրջակայքում, զբաղեցնում է 0,5 հա տարածք, պատկանում է 16-18-րդ դարերին: Որոշ տապանաքարեր պարունակում են արձանագրություններ և մշակված են: Հուշարձանի մասին պատմական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն առանձին տապանաքարերի արձանագրություններում, այլև նրա մոտ գտնվող Նարեկավանքի սյուների և խաչքարերի վրա զետեղված վիմագրերում:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Թաղասեռ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գերեզմանոցը գտնվում է Թաղասեռ-Հադրութ ճանապարհի 2 կողմերում, զբաղեցնում է մոտ 1 հա տարածք, պատկանում է 19-րդ դարին: Որոշ տապանաքարեր ունեն զարդաքանդակներ:

Մանրամասն...
Գերեզմանոց " Տեմին սեռ "
Գերեզմանոց " Տեմին սեռ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   9-11-րդ դարեր

Հուշարձանը տեղակայված է Խծաբերդից արևմուտք, Քարինգ տանող ճանապարհի աջակողմյան եզրամասում: Գերեզմանոցում գերակշռում են կոպտատաշ կամ անտաշ կրաքարե սալատապանները: Դրանք անարձանագիր են և խիստ հողմնահարված: Շատ տապանաքարեր մասամբ կոտրատված են: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, հուշարձանը պետք է ժամանակագրել 9-11-րդ դարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Խծաբերդ գյուղ
Ժամանակը՝   16-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի ՀՄՊԶ հուշարձանի մոտ, ընդգրկում է բավականին ընդարձակ տարածություն՝ իր մեջ ներառելով ճանապարհի երկու հատվածները: Ճանապարհի վերնակողմում գերեզմանատան հնագույն մասն է( 16-17-րդ դդ. ), իսկ ստորին մասում գյուղի գործող գերեզմանոցն է, որտեղ հին ու նոր տապանաքարերը միախառնված են: Շատ տապանաքարեր պարունակում են արձանագրություններ եւ պատկերաքանդակներ: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, գերեզմանոցը վերաբերում է 16-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Պտկաթաղ "
Գերեզմանոց " Պտկաթաղ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծակուռի գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Պտկաթաղի վանքից արևմուտք, անկանոն ձևով փռված են 17-րդ դարին պատկանող գերեզմանոցի կոպտատաշ տապանաքարերը: Գերեզմանոցը զբաղեցնում է շուրջ 0.5հա տարածք:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ծաղկավանք գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գտնվում է գյուղից մոտ կես կմ. հյուսիս, Ծաղկավանք - Ակնաղբյուր ճանապարհի ձախ եզրին, դեպի հեռակապի աշտարակը տանող ճանապարհի խաչմերուկի մոտ: Զբաղեցնում է կորաձև բլրակի գագաթն ու լանջերը: Մեծ գերեզմանոց է 19-րդ դարի տապանաքարերով: Տապանաքարերի մեծ մասը արձանագրված է: Թաղումները խիտ են դասավորված, տապանաքարերի տիպերը բազմազան են: Խաչքարեր չկան:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Հողեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Գերեզմանոցը տարածված է եկեղեցու շուրջը: Զբաղեցնում է ընդարձակ տարածություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրություների, որ հիմնավորվում են նաև տապանագրերով, գերեզմանոցը վերաբերում է 19-րդ դարին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Խաչեր "
Գերեզմանոց " Խաչեր " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մոխրենես գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի արևմտյան կողմում: Մեծ գերեզմանոց է եղել, որը այսօր հիմնականում հերկված է և ծածկված հողով: Տապանաքարերը կիսամշակ կամ կոպտատաշ քարից են: Աչքի է ընկնում հատկապես ուշագրավ խաչքարերով, որոնցից շուրջ մեկ տասնյակը ի հայտ է բերվել վերջերս՝ հողային աշխատանքների ժամանակ:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Տարածվում է Իշխանագետի 2 ափերին, գետի դիմացի անտառապատ լանջին, ունի 2 հա տարածք, վերաբերում է 16-17-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Գերեզմանոցում գերակշռում են 19-րդ դարին պատկանող ուղղանկյուն տապանաքարեր: Գրեթե բոլոր տապանաքարերի վրա հիշատակվում է Մեծ Թաղեր գյուղանունը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի վերնամասում, զբաղեցնում է 1 հա տարածք: Մեծամասամբ առկա են 19-րդ դարի ուղղանկյուն տապանաքարեր: Բացառությամբ <<Կժեցե Սարգսի որդի Խոսրովի>> տապանաքարից, մյուս բոլոր հուշակոթողների վրա հիմնականում վիմագրված է Մեծ Թաղլար կամ Մեծ Թաղեր գյուղանունը:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Ըստ տեղում պահպանված տապանագրերի և առանձին կոտրատված խաչաբեկորների, գերեզմանոցը վերաբերում է 17-20-րդ դարերին: Ուշ շրջանի տապանաքարերը արձանագիր են: 18-րդ դարի առանձին տապանաքարեր պարունակում են բարձրաքանդակներ, որոնք կենցաղային բնույթ ունեն: Գերեզմանոցի մեջ պահպանվում են ավերակված մատուռի մնացորդները՝ կոտրատված խաչաբեկորներով:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մելիքաշեն գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, հուշարձանը վերաբերում է 18-19-րդ դարերին: Տապանաքարերի զգալի մասը անմշակ կամ կոպտատաշ են: Դրանցից մեկը, որ պարզատիպ է և պարունակում է որոշ պատկերաքանդակներ, ունի թվակիր արձանագրություն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ջրակուս "
Գերեզմանոց " Ջրակուս " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ջրակուս գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը տարածված է <<Ս. Ստեփանոս>> եկեղեցու շուրջը: Զբաղեցնում է ընդարձակ տարածություն: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, որ հիմնավորվում են նաև տապանագրերով, գերեզմանոցը վերաբերում է 19-20-րդ դարերին:

Մանրամասն...
Գերեզմանոց " Շաղախ "
Գերեզմանոց " Շաղախ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Սարինշեն գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է <<Շաղախ>> սրբատեղիի երկու կողմերում, զբաղեցնում է մոտ 1.5 հա տարածք:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան մասում, բլրի վրա, ունի 0.5 հա տարածք: Տապանաքարերը աչքի են ընկնում գեղեցիկ զարդաքանդակներով, որսի տեսարաններով և մարդու գործունեության այլ պատկերներով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Անապատ "
Գերեզմանոց " Անապատ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը տարածվում է Անապատ եկեղեցու շուրջը: Տապանաքարերը հիմնականում կերտված են կրաքարից, մեծամասամբ կոպտատաշ, տեղադրված են անկանոն ձևերով: Տապանաքարերից որոշները արձանագիր են, ըստ որոնց գերեզմանոցը թվագրվում է 19-20-րդ դարերով:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-19-րդ դարեր

Գերեզմանոցը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու շրջակայքում: Տապանաքարերի ուսումնասիրություններով պարզվել է, որ այն պատկանում է 12-19-րդ դարերին: Հուշարձանների մեծամասնությունը հողմնահարված են, մի մասի վրա առկա են անընթեռնելի արձանագրություններ: Կերտված են կրաքարից, դասավորությունը անկանոն է:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   9-19-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է մոտ 1հա տարածք: Այն աչքի է ընկնում ինչպես 9-13-րդ դդ.-ի տապաններով, այնպես և 19-րդ դարին բնորոշ սրբատաշ, արձանագիր տապանաքարերով: Գտնվում է եկեղեցու արևելյան հատվածում:

Մանրամասն...
Գերեզմանոց " Թագավորի գերեզման "
Գերեզմանոց " Թագավորի գերեզման " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Անմշակ տապանաքարերից, այստեղ կան երկու խաչքարեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Եղցու խութ "
Գերեզմանոց " Եղցու խութ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տումի գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դարեր

Գտնվում է գյուղից 500մ հարավ, Տումի գետի ձախ ափին: Պահպանվել են տապանաքարերը՝ կոպտատաշ կամ անմշակ տեսքով: Սա Տումի գյուղի վաղնջական ժամանակներից մեզ հասած հուշարձաններից է, որտեղ ըստ ավանդության գտնվում է նաև <<թագավորի գերեզմանը>>:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարինգ գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Գերեզմանոցը տեղակայված է գյուղի արևելյան բարձունքում: Հին ու նոր տապանաքարերը միախառնված են: Ուշագրավ են ուղղաձիգ սպիտակ կրաքարե տապանները՝ պատկերաքանդակներով: Արցախյան պատերազմի ժամանակ հուշարձանը մեծապես տուժել է՝ թուրքերի կողմից ավերվելով:

Մանրամասն...
Գերեզմանոց " Քարագլուխ "
Գերեզմանոց " Քարագլուխ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Քարագլուխ գյուղ
Ժամանակը՝   19-21-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գյուղի վերնամասում: Զբաղեցնում է ոչ մեծ տարածություն: Գերեզմանոցի պատմական մասն է կազմում հուշարձանի արևմտյան կողմի բարձունքը, իսկ ստորին մասը գործող է: Արցախյան պատերազմի ժամանակ ինչպես և գյուղը այնպես էլ հուշարձանի մի հատվածը ավերվել է:

Մանրամասն...
Գերեզմանոց " Հին Աշան "
Գերեզմանոց " Հին Աշան " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Աշան գյուղ
Ժամանակը՝   17-20-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է հին Աշան գյուղի արևելյան եզրին, բլրի վրա: Մեծ գերեզմանոց է, ուր հիմնականում 19-20-րդ դարերի թաղումներ են: Գերեզմանոցի կենտրոնում բլրի գագաթին նկատվում է մեծ, ուղղանկյուն փոսորակ, պատված անցյալ դարի տապանաքարերով: Փոսորակի պարագծին տեղ-տեղ երևում են մեծ քարերից շարված պատերի հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ եղել է հին, հիմնովին ավերված եկեղեցի:

Մանրամասն...
Գերեզմանոց
Գերեզմանոց ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Հուշարձանը տեղադրված է գյուղից 0.5կմ հեռավորության վրա, պարզորոշ երևում են թաղման հետքեր:

Մանրամասն...
Գերեզմանոց " Ոսկե խաչ "
Գերեզմանոց " Ոսկե խաչ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Գիշի գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը Գիշի գյուղի պատմական հնավայրերից է, մի գերեզմանոց, որ հիմնականում վերաբերում է 19-20-րդ դարերին: Ամբողջությամբ չի պահպանվել: Խորհրդային ժամանակներում անտերության մատնելով, աստիճանաբար վեր է ածվել անմխիթար վիճակի: Տապանաքարերն արձանագիր են, հիմնականում կրաքարից, արտաքուստ՝ մոխրագույն:

Մանրամասն...
Գերեզմանոց " Երե չփրներ "
Գերեզմանոց " Երե չփրներ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Եմիշճան գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է խիտ անտառապատ տեղանքում: Գերեզմանոցը մեծ չէ բայց պարունակում է 13-14-րդ դարերի երեք-չորս գետնին ընկած, կոպիտ մշակված խաչքարեր ու բազմաթիվ անմշակ քարերից դրված սալատապաններ: Թաղումները խիտ են, բայց դժվար են նկատվում անտառամիջյան մամռապատ մակերեսին: Թաղումների մեջ ուրվագծվում են առանձին պատերի ու փոսորակների հետքեր, որոնք սակայն շատ չեն տարածվում և, հնարավոր է գյուղատեղիի մնացորդներն են:

Մանրամասն...
Գերեզմանոց " Բերդահոնջի եղցի "
Գերեզմանոց " Բերդահոնջի եղցի " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է " Բերդահոնջի եղցի " վանական համալիրի շուրջը: Մեծ գերեզմանոց է: Տապանաքարերը, բացառությամբ մեկի, կերտված են կոպտատաշ կամ կիսամշակ քարերից և անարձանագիր են: Մի մասը մամռապատ է:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը