Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ջրամբար
Ջրամբար ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մարիամաձոր գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Հուշարձանը տեղադրված է բերդի վերնակողմում: Կառուցված է անմշակ և կոպտատաշ տեղական քարով: Կիսավեր վիճակում է: Մեծամասամբ ավերակված է արևելյան հատվածը: Ներքուստ սվաղված էր, որի առանձին հատվածներ պահպանվել են:

Մանրամասն...
Ջրամբար կամ հացահատիկի տաղավար
Ջրամբար կամ հացահատիկի տաղավար ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գետնափոր է: Բերանի հատվածը վնասված է, շառավիղը 10 մ է, միջին հատվածինը՝ 2 մ, խորությունը՝ մոտ 2 մ: Ամենայն հավանականությամբ գործածվել է որպես ջրամբար: Նման ամբարները 4-ն էին: Չի բացառվում, որ դրանք գործածվել են նաև որպես հացահատիկի պահեստներ:

Մանրամասն...
Ջրամբար  <<Հըրթըպտոկ>>
Ջրամբար <<Հըրթըպտոկ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մեծ շեն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Ջրամբարը տեղադրված է ամրոցից հյուսիս՝ բերդի հյուսիսային լանջին: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Պահպանվել են 2-3,5 մ բարձրությամբ պատերը: Ծածկը, որը հավանաբար եղել է թաղակապ, չի պահպանվել:

Մանրամասն...
Ջրամբար <<Հակառակաբերդ>>
Ջրամբար <<Հակառակաբերդ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Չափար գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը թաղակապ է, արևելյան կողմը փլված է: Այստեղ գուցե եղել է մուտք, որն այժմ չի պահպանվել: Ջրամբարը ներսից սվաղված է կրաշաղախով, ինչը նախատեսված է եղել նրան անջրաթափանցություն հաղորդելու համար:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը