Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Արգելոց " Ազոխի քարանձավ "
Արգելոց " Ազոխի քարանձավ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ազոխ գյուղ
Ժամանակը՝   քարե դար, մ.թ.ա 300-50 հզ. տարի

<< Ազոխի քարանձավ >> պետական բնապատմական արգելոցը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի N 902-Ն որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով, տարածքի բնապատմական արժեքներն իրենց պատմական ու բնական միջավայրում ամբողջական պահպանման, ուսումնասիրման և հրապարակային ներկայացման համար՝ գիտահետազոտական, մշակութալուսավորչական և զբոսաշրջային-էքսկուրսիոն նպատակներով: Այն ստեղծվել է հուշարձանների և բնական համալիրի հատուկ ուսումնասիրման և պահպանական պայմանագրի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հուշարձանի հնարավորինս անաղարտ պահպանությունը և դրա նպատակային օգտագործումը: Արգելոցը գտնվում է ԼՂՀ Հադրութի շրջանի վարչական տարածքում:

Մանրամասն...
Արգելոց " Մելիքական ապարանք "
Արգելոց " Մելիքական ապարանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

<<Տողի Մելիքական ապարանք>> պետական պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ԼՂՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 28-ի N 977-Ն որոշմամբ, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տարածքի պատմամշակութային ու բնապատմական, նյութական և հոգևոր արժեքներն իրենց պատմական, մշակութային ու բնական միջավայրում ամբողջական պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և հրապարակային ներկայացման համար՝ գիտահետազոտական, մշակութալուսավորչական և զբոսաշրջային-էքսկուրսիոն նպատակներով: Արգելոցը գտնվում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի վարչական տարածքում:

Մանրամասն...
Արգելոց " Տիգրանակերտ "
Արգելոց " Տիգրանակերտ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Տիգրանակերտ տեղավայր
Ժամանակը՝   մ.թ.ա 1-ին դ. - մ.թ. 18-րդ դար

" Տիգրանակերտ " պետական պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008թ.-ի դեկտեմբերի 23-ի թիվ 937 որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով, տարածքի պատմամշակութային ու բնապատմական, նյութական և հոգևոր արժեքներն իրենց պատմական, մշակութային ու բնական միջավայրում ամբողջական պահպանման, վերականգնման, ուսումնասիրման և հրապարակային ներկայացման համար՝ գիտահետազոտական, մշակութալուսավորչական և զբոսաշրջային-էքսկուրսիոն նպատակներով:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը