Գյուղատեղին զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն: Տնատեղերի փոսորակներն ու հիմքերը պահպանվում են:
Մանրամասն...<< Քարին տակ >> անվանվող գյուղատեղին գտնվում է << Եղցուն ձոր >> գետակի աջ ափին, հիմնականում վատ է պահպանվել: Մեծ մասամբ տեղեկություները վերաբերում են գյուղատեղիի տարածքում գտնվող << Եղցուն ձոր >> եկեղեցուն: Պատմական վայրը պատկանում է 16-17-րդ դարերին:
Մանրամասն...Գտնվում է գյուղից մոտ 6-7կմ հյուսիս-արևմուտք՝ Եղցուն արտ վայրում: Վերաբերում է 17-րդ դարին: Գերեզմանոցը ուշագրավ է տապանաքարերով: Զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք: Այստեղ եղել է գյուղատեղի և եկեղեցի, որի մնացորդները պահպանվել են: Ուշագրավ է նաև ցորենի հորը, ինչպես նաև մի խաչքար՝ բնորոշ 14-15-րդ դարերին:
Մանրամասն...Գյուղատեղին գտնվում է <<Ղլեն քար>> ամրոցից մոտ 500մ հյուսիս, դեպի ամրոց տանող միակ հարմար ճանապարհի վրա: Այն զբաղեցնում է ոչ մեծ տարածք: Ներկայումս անտառապատ տարածքում երևում են ավերակված պատերի հետքեր, որոնք ուրվագծվում են բնակավայրի երկայնքով գնացող հիմնական ճանապարհի երկու կողմերում: Բնակավայրի կենտրոնական բարձրադիր մասում հստակ երևում են երկու մեծ շինությունների ավերակներ: Գյուղատեղին հանդիսանում էր <<Ղլեն քար>> ամրոցի պաշտպանական համակարգի առաջնային կետը:
Մանրամասն...Բնակատեղին գտնվում է անտառի մեջ, Դիզափայտ բերդից 1կմ արևելք: Պահպանվել են տնատեղերի փոսորակները: Զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք:
Մանրամասն...Գյուղատեղին գտնվում է դեպի <<Ղլեն քար>> ամրոցը տանող ճանապարհի վրա: Տեղադրված է որոշակի գոգավորություն ունեցող հարթ, անտառազուրկ դաշտում: Ներկայումս տարածքը վերածվել է հարթեցված արոտավայրի և բնակության հետքեր գրեթե չեն նկատվում: Հյուսիսային և կենտրոնական հատվածներում կարելի է ուրվագծել երբեմնի կացարանների ուղղանկյուն հետքեր: Կենտրոնում փոքր բլրակի վրա, մենավոր ծառի տակ հստակ երևում են խոշոր քարերից շարված մեծ ուղղանկյան շինության, հավանաբար՝ եկեղեցու հետքերը:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է Ավդուռի արևելյան բարձունքում, գյուղից մոտ 0.6 կմ արևելք, դեպի Հացի տանող ճանապարհի ոլորանի մոտ, անտառապատ վայրում: Գյուղատեղին տեղադրված է եղել լեզվակաձև հերկված հրվանդանի հարթության եզրին: Պահպանվել են բազմաթիվ տնատեղերի հետքեր փոսորակների տեսքով, որոնց մեջ նկատվում են առանձին պատաշարերի կտորներ:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է " Երեք Մանկունք " վանական համալիրի՝ բլրի ստորոտում տարածվող, ընդարձակ, հարթ բացատում: Մեծ գյուղատեղի է, որը անցյալ դարի կեսերին դեռ բնակեցված էր: Ամենայն հավանականությամբ ձևավորվել է հնում որպես վանքը սպասարկող բնակավայր: Գյուղը ամբողջովին ավերակված է, չի պահպանվել գեթ մեկ կանգուն շենք:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի հարավ-արևմտյան կողմում: Տարածքը հիմնականում մշակված է: Տնատեղերի փոսորակները տեղ-տեղ պահպանվել են:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է սակավաջուր գետակի թեքադիր լանջին: Բավականին մեծ գյուղատեղի է, որի շինությունների երևացող հետքերը փռված են ավելի քան 3հա տարածքում: Ներկայումս տարածքը ծառերով ու թփուտներով ընդհատվող խոտհարք է, ուր պատերի փլատակները նկատվում են միայն միմյանցից որոշակի հեռավորության վրա գտնվող ծառապատ կղզյակներում: Մյուս հատվածներում խոտածածկույթը ամբողջովին պատել է քարակերտ շինությունների հետքերը:
Մանրամասն...Գտնվում է գյուղից 1.8կմ հարավ - արևելք, խիտ անտառապատ տեղանքում: Փոքր գյուղատեղի է, որի կենտրոնում գտնվող ոչ բարձր բլրի գագաթին պահպանվել են խոնարհված եկեղեցու ավերակները:
Մանրամասն...Գյուղատեղին գտնվում է Խոնաշեն գետի ձախ ափի ընդարձակ բաց հարթության վրա: Մեծ գյուղատեղի է, որի ամբողջ տարածքով մեկ կարելի է նկատել հին շինությունների հետքեր: Գյուղատեղիի հարավ-արևելյան եզրամասի հրվանդանի վրա կանգնած է գյուղի 19-րդ դարի միանավ թաղակապ եկեղեցին, իսկ հյուսիսային անկյունում գտնվում է հին գերեզմանոցը: Գյուղը լքվել է 20-րդ դարի սկզբին:
Մանրամասն...Գյուղատեղին չափսերով բավականին մեծ է, սփռված երկու հանդիպակաց բլրալանջերին: Խիստ ավերակված է: Խորհրդային շրջանում այն վերածվել էր կոլտնտեսության գոմերի, որի արդյունքում հին շինությունները հիմնականում ծածկվել են հողաշերտով: Տարածքում երևում են առանձին պատեր ու շինություններ, որոնք, սակայն պատկերացում չեն տալիս գյուղի կառուցապատման վերաբերյալ:
Մանրամասն...Գյուղատեղին գտնվում է մասամբ անտառապատ տեղանքում: Խիստ ավերված է, որի շինությունների հետքերը նկատվում են իր երբեմնի տարածքում գտնվող անտառապատ փոքր կղզյակներում: Անտառազուրկ հատվածները ժամանակին մաքրվել ու հերկվել են վերածվելով խոտհարքի: Երևացող շինությունների փլատակները շարված են անմշակ ճեղքած քարերից և հիմնականում նկատվում են իրար հաջորդող փոսորակների տեսքով:
Մանրամասն...Գյուղատեղին տարածվում է՝ Կարմիր շուկա ավանից, 2կմ հյուսիս-արևելք: Տվյալ տարածքում է գտնվում, 17-19-րդ դարերին բնորոշ գերեզմանոցը և եկեղեցին:
Մանրամասն...Հուշարձանը զբաղեցնում է մոտ 12հա տարածք: Մինչև խորհրդային կարգերի հաստատումը ավերակված բնակավայրը պահպանվում էր: Ներկայումս ամբողջությամբ չի պահպանվել: Տարածքը հերկվել է, բայց պատված է թփուտներով և չի օգտագործվում: Պահպանվել են առանձին շինությունների ավերակներ և փոսորակներ, որոնք գտնվում են արևմտյան վերնամասում:
Մանրամասն...Հուշարձանը ընդգրկում է մոտ 3հա տարածք: Տնատեղերի փոսորակները, ներառյալ քարակույտերով, պահպանվել են: Այստեղ ուշագրավ են թվով 6 խաչքարեր՝ գյուղատեղիից արևելք գտնվող ավերակված եկեղեցում:
Մանրամասն...Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 0.2 հա տարածք: Տեղադրված է անտառապատ թեք սարալանջի վրա: Այն արտահայտում է առանձին շինությունների ավերակներով ու քարակույտերով, որոնց հետքերը կամ տեղավայրերը տեսանելի են: Շինություններում օգտագործված են նաև մեծադիր քարեր:
Մանրամասն...Գյուղատեղին զբաղեցնում է շուրջ 5 հա տարածք: Տնատեղերն ու առանձին ավերակված շինություններ պահպանվել են: Գյուղատեղիի վերնամասում գերեզմանոցն է, ստորին մասում՝ աղբյուրը:
Մանրամասն...Գյուղատեղին գտնվում է գերեզմանոցից ոչ մեծ հեռավորության վրա, զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք, լիովին ավերված է, երևում են տնատեղերի փոսորակները մոտ 6 x 6 մ վրա:
Մանրամասն...Գյուղատեղին զբաղեցնում է ոչ մեծ տարածություն՝ եկեղեցու և գերեզմանոցի մոտ: Տնատեղերը և պատերի մնացորդները պահպանվել են: Պահպանվել է նաև կիսավեր, ըստ էության տնտեսական նշանակության թաղակապ մի շինություն:
Մանրամասն...Գյուղատեղին գտնվում է գերեզմանոցից ոչ մեծ հեռավորության վրա, զբաղեցնում է մոտ 0.5 հա տարածք, լիովին ավերված է, երևում են տնատեղերի փոսորակները, քարակույտերը:
Մանրամասն..." Հունոտ " գյուղատեղին ըստ տեղում կատարված պատմա-հնագիտական ուսումնասիրությունների, վերաբերում է 18-20-րդ դարերին: Զբաղեցնում է շուրջ 1.5հա տարածք: Շինությունների մնացորդները պահպանվել են: Դրանք կառուցված են եղել տեղական սպիտակ կրաքարերով: Տները ունեցել են մեկ-երկու հարկեր, որոնցից մի քանիսը հպված են ժայռին և ներկայումս ծածկված են թփերով, մացառուտներով:
Մանրամասն...Գյուղատեղին տեղակայված է անտառապատ, թեքադիր վայրում: Գյուղատեղիից ներկայումս պահպանվել են տնատեղերը՝ փոսորակների, առանձին դեպքերում՝ թափված քարերի, պատերի հիմքերի տեսքով: Զբաղեցնում է ավելի քան 2 հա տարածք: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, այստեղ պահպանվել են նաև մատուռի ավերակները:
Մանրամասն...Գտնվում է Դաշուշեն գյուղից 0.3 կմ հյուսիս, Սբ. Սարիբեկ սրբատեղիից հյուսիս-արևելք բարձրացող բլրի գագաթին ու շրջակա տափարակին: Ըստ ավանդության այստեղ է թաղված Սբ. Սարիբեկի նահատակված քույրը, որի գերեզմանի վրա է կառուցվել եկեղեցին: Իրականում գյուղատեղին և նրա հիմնավեր եկեղեցին շատ ավելի վաղ են քան Սարիբեկի ավանդապատումը: Դատելով փլատակներից, եկեղեցին եղել է միջին չափի միանավ թաղակապ սրահ, կիսաշրջան խորանով: Այն կառուցվել է գյուղատեղիի հարավային, դաշտահայաց եզրին իսկ նրա շուրջը տարածվում է ընդարձակ գերեզմանոցը: Գյուղատեղիի բնակելի տները գտնվում են տափարակի հարթ մակերեսին և ուրվագծվում են որպես քարապատ փոսորակներ: Եկեղեցու մոտ է ընկած 12-13-րդ դարերի խաչքար, որով և կարելի է թվագրել ամբողջ հուշարձանը:
Մանրամասն...Գտնվում է գյուղից արևմուտք: Զբաղեցնում է զգալի տարածություն: Բուն գյուղատեղիի ներսում պահպանվել են Սբ. Աստվածածին եկեղեցու ավերակները: Ինքը՝ գյուղատեղին ամբողջովին ավերակված է, պահպանվել են տնատեղերը, հիմնապատերը: Գյուղատեղիի ներքնամասում տարածվում է գերեզմանոցը՝ բնորոշ 9-20-րդ դարերին:
Մանրամասն...Գտնվում է բարձրադիր հրվանդանատիպ վայրում: Գրավոր աղբյուրներում հիշատակվում է "Ի փայ ջուր" անվամբ, 1667թ. տվյալներով, որ նշանակում է՝ ջրբաժան: Մինչև խորհրդային ժամանակները ընդարձակ բնակավայր է եղել, որի սահմանները հասնում էին ընդհուպ մինչև "Կայծակ տված" գերեզմանոց: Գյուղատեղիում ներկայումս պահպանվել են տնատեղերը, ընդարձակ գերեզմանոցը և Սբ. Աստվածածին եկեղեցին՝ 1860թ.:
Մանրամասն...Տարածքը կոչվում է հին շինատեղ, որը զբաղեցնում է մոտ 1200հա տարածք: Թեև տրակտորով հարթեցրել են տարածքը, բայց անտառի ներսում դեռ երևում են հին բնակարանների տեղերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր փոսորակներ:
Մանրամասն...Գտնվում է գեղատեսիլ տարածքում՝ վերնամասում բարձրադիր լեռներն են, շրջապատված անտառներով: Զբաղեցնում է մոտ 70հա տարածք: Դեռ պահպանվել են տների ավերակները, մրգատու ծառերի տեսակները՝ նռնենի ու թզենի: Տարածքը սեփականաշնորհվել է գյուղի բնակչության վրա:
Մանրամասն...Զբաղեցնում է ավելի քան 4հա տարածք: Պահպանվել են ավերված բնակարանների պատերը 1-5մ բարձրությամբ:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը