Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Մատուռ-սրբատեղի " Փոքր Նահատակ "
Մատուռ-սրբատեղի " Փոքր Նահատակ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Բերդաշեն գյուղ
Ժամանակը՝   20-րդ դար

Հուշարձանը կառուցված է կրաքարով: Պատերի մեջ ագուցված են փոքր չափերի խաչքարեր: Ունի գմբեթ, մուտքը արևմտյան կողմից է, տարածքում տեղադրված են մի շարք պատմական հուշարձաններ:

Մանրամասն...
Մատուռ " Գյոգ "
Մատուռ " Գյոգ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Թաղավարդ գյուղ
Ժամանակը՝   11-12-րդ դարեր

Մատուռը գտնվում է գյուղից 1կմ հյուսիս-արևելք, ավերված է, որոշակիորեն երևում են շինության հիմնապատերը, այդ իսկ պատճառով դժվար է որոշել շինության մանրամասները:

Մանրամասն...
Մատուռ " Պերիտես "
Մատուռ " Պերիտես " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կոլխոզաշեն գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Մատուռն ամբողջությամբ ավերակված է: Պատերը պահպանվել են մինչև 1մ բարձրությամբ, մուտքը եղել է արևմտյան կողմից:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մուշկապատ գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը կիսավեր վիճակում է, մուտքը արևմտյան կողմից է, ունի փոքր պատուհան արևելյան պատի մեջ: Հյուսիսային պատի մեջ կա փոքր ավազան՝ մկրտության համար:

Մանրամասն...
Մատուռ " Սրաբեկ "
Մատուռ " Սրաբեկ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Դաշուշեն գյուղ
Ժամանակը՝   16-17-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է եղել տեղական սպիտակ, անտաշ կրաքարով: Որոշակիորեն պահպանվել է արևելյան պատը՝ մինչև 1մ բարձրությամբ: Ավերակված է, ներկայումս օգտագործվում է որպես սրբավայր:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խնածախ ( Լեռնավան ) գյուղ
Ժամանակը՝   9-13-րդ դարեր

Հուշարձանը գտնվում է գերեզմանոցի կենտրոնական հատվածում, փոքր չափերի է, ներսից ունի 4մ երկարություն և 2մ լայնություն, ավերված է: Պատերի ներկայիս բարձրությունը 30-40 սմ է: Պահպանվել է խորանի սեղանը, որը կիսամշակ քարից է՝ առանց զարդաքանդակների:

Մանրամասն...
Մատուռ " Սբ. Վանես "
Մատուռ " Սբ. Վանես " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խաչմաչ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Հուշարձանը գտնվում է Սբ. Ստեփանոս եկեղեցուց 50մ հեռավորության վրա, մատուռի վերանորոգման հետևանքով, հին շինությունից գրեթե ոչինչ չի մնացել: Ըստ ուսումնասիրությունների մատուռը կառուցվել է 17-րդ դարի վերջին:

Մանրամասն...
Մատուռ " Օխտը եղցի "
Մատուռ " Օխտը եղցի " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դարեր

Մատուռը ավերակված է: Պահպանվել են պատերից առանձին հատվածներ, ինչպես նաև հետքերը՝ հիմնապատերից: Կառուցված է եղել հիմնականում անմշակ և կիսամշակ կրաքարերով: Շրջակայքում տարածված է գերեզմանոցը՝ խաչքարերով:

Մանրամասն...
Մատուռ " Չախմախ թափա "
Մատուռ " Չախմախ թափա " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Մատուռ-սրբատեղին կառուցված է սպիտակ կրաքարով, մասնակիորեն ավերակված է: Մուտքը արևմտյան կողմից է: Բարավորը քանդաված վիճակում է: Միակ պատուհանը բացվում է արևելյան կողմից:

Մանրամասն...
Սրբատեղի " Սպիտակ վեղ "
Սրբատեղի " Սպիտակ վեղ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Պատարա գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ. - 9-13-րդ դարեր

Գտնվում է գյուղից մոտ 0.2 կմ հյուսիս-արևմուտք, Ամենափրկիչ վանք տանող ճանապարհին: Այն ըստ էության մի դամբանաբլուր է, որը նախնիների կողմից սրբացվելով, հետագայում էլ գործել է որպես սրբատեղի: Այդ ընթացքում սրբացված դամբանաբլրի վրա տեղադրվել են մատուռ և մի շարք խաչքարեր՝ բնորոշ 9-13-րդ դարերին: Ներկայումս այն չի գործում:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Պահպանվել են միայն մատուռի հետքերը, ինչպես նաև խաչքարեր, որոնք հավանաբար կանգնեցված են մատուռի բակում: Պահպանվել է նաև մի տապանաքար՝ նախշազարդերով, որոնք տարիների ընդացքում եղծվել են:

Մանրամասն...
Մատուռ " Նահատակ "
Մատուռ " Նահատակ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նախիջևանիկ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Մատուռը լրիվ ավերվել է Արցախյան պատերազմի տարիներին, քանի որ տեղանքը բարձրադիր վայրում է, որը կարևոր ռազմաստրատեգիական հենակետ էր: Թշնամու ականները հիմնահատակ ավերել են շինությունը, պահպանվել են միայն մի քանի խաչքարեր:

Մանրամասն...
Մատուռ " Ղուլունց օջախ "
Մատուռ " Ղուլունց օջախ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նախիջևանիկ գյուղ
Ժամանակը՝   միջնադար

Մատուռը լրիվությամբ ավերակված է: Հայտնի է, որ Արցախյան պատերազմի ժամանակ, գյուղը գրավել էին ազերիները, որոնք էլ ավերել են այն: Պահպանվել են միայն մատուռի քարերից մի քանիսը, որոնք այժմ իրար վրա շարված են և գյուղացիները այստեղ մոմեր են վառում:

Մանրամասն...
Մատուռ " Կարմիր Տարան "
Մատուռ " Կարմիր Տարան " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար, 1800-1840թթ.

Մատուռը միհարկանի շինություն է, գտնվում է տնամերձ հողամասում: Այն համարյա ավերված վիճակում է: Պահպանվել են պատերի մնացորդները, տանիքը լրիվ ավերված է: Բնակելի պատերի քարերը և տանիքի քարերը թափված են շինության ներսում:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ռև գյուղ
Ժամանակը՝   18-19-րդ դարեր

Մատուռը կիսավեր վիճակում է, պահպանվել են միայն շինության պատերի մնացորդները, մուտքը: Արևմտյան և հարավային պատերը լրիվությամբ քանդված են: Տանիքը ընդհանրապես չկա:

Մանրամասն...
Մատուռ " Սուրբ "
Մատուռ " Սուրբ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վերին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Հուշարձանը փոքր շինություն է, կառուցված է գյուղի մեջ: Այստեղ, հավանաբար, նախկինում ուրիշ շինություն է եղել, հետքերը նշմարվում են: Քարերի վրա քանդակված են փոքր խաչեր, ամենամեծ քարի ճակատակալի վրա կա արձանագրություն:

Մանրամասն...
Մատուռ " Ս. Հովհաննես "
Մատուռ " Ս. Հովհաննես " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Վերին Սզնեք գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դարեր

Հուշարձանը կառուցված է բլրի գագաթին, շուրջը տարածվում է գերեզմանոց 19-րդ դարի տապանաքարով: Մուտքից աջ ու ձախ, ինչպես նաև վերևում տեղադրված են ոչ մեծ խաչքարեր, մեկ խաչքար էլ ագուցված է խորանի պատի մեջ: Թաղակապ շինություն է, տանիքը հատվածաբար փլված է: Աջ կողմից 3 աստիճաններ տանում է դեպի բեմ:

Մանրամասն...
Մատուռ <<Դարպասներ>>
Մատուռ <<Դարպասներ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանն ամբողջությամբ ավերաված է: Պահպանվում են հիմնապատերի մնացորդները:

Մանրամասն...
Մատուռ <<Տկաթաղ>>
Մատուռ <<Տկաթաղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ-դդ

Հուշարձանը գրեթե ամբողջությամբ ավերված է: Պահպանվում են միայն մատուռի հետքերը և մկրտարանի ավազանից մի հատված: Հուշարձանն ուշագրավ է հատկապես վեց խաչքարերով, որոնք, ինչպես և մատուռը, բնորոշ են 12-13-րդ դարերին:

Մանրամասն...
Մատուռ - աղոթատուն
Մատուռ - աղոթատուն ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   19-րդ-դար

Հուշարձանը պատրաստված է կրաքարից է: Շինության ներսում և արևմտյան պատին ագուցված են խաչքարեր, որոնք ավելի հին են, քան տվյալ հուշարձանը: Մուտքը հարավային կողմից է: Բարավորի վրա կա արձանագրություն: Արձանագրությունից կարելի է ենթադրել աղոթատան գոյության մասին: Արձանագրությունը. « Յազգ էտեր Դավթեանց կառուցող աղոթատունս այս քրթամբ իմով Յարութուն Աբրահամեան… …ով ելթա ողորմի ասմէ…»:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   13-րդ-դար

Մատուռի որոշ հատվածներ վնասված են: Տանիքը թաղակապ է: Ներսի կողմից կան երեք խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ունի մեկ պատուհան արևելյան կողմից:

Մանրամասն...
Մատուռ <<Խաչերին սեռ>>
Մատուռ <<Խաչերին սեռ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանը տեղադրված է «Խաչերին սեռ» տեղավայրի արևմտյան բարձրադիր վայրում, որտեղ գտնվում է նաև գերեզմանոցը: Ավերված է, ներկայանում է թափված քարերի և փոսորակների տեսքով:

Մանրամասն...
Մատուռ <<Խորաստան>>
Մատուռ <<Խորաստան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կոճողոտ գյուղ
Ժամանակը՝   11-13-րդ դդ

Հուշարձանն ամբողջությամբ ավերված է: Պահպանվում են հիմնապատերի մնացորդները և որոշ սրբատաշ քարեր, բուն մատուռից նկատելի են հիմքերը, որի շրջակայքում կան բազմաթիվ խաչքարեր:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դդ

Հուշարձանը կառուցված է կիսամշակ և սրբատաշ քարով: Մուտքը արևմտյան կողմից է: Պատի վրա առկա է արձանագրություն, որը դժվարընթեռնելի է:

Մանրամասն...
Մատուռ-տապանատուն
Մատուռ-տապանատուն ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   1286թ.

Մատուռը կառուցված է սրբատաշ և անմշակքարով: Այստեղ է թաղված Վաչագան Բարեպաշտ թագավորը:

Մանրամասն...
Մատուռ <<Ս.Գևորգ>>
Մատուռ <<Ս.Գևորգ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   17-րդ դար

Գտնվում է եկեղեցու մոտ: Պատերի մեջ ագուցված են խաչքարեր: Մուտքը հարավային կողմից է: Արևելքից բացվում է մեկ պատուհան: Ներրսից սվաղված է:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Կիչան գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը գտնվում է Անավատի վանական համալիրից հարավ-արևմուտք: Ավերված է՝ պահպանվում են միայն հիմքերը: Ներսում կա մեծ խաչքար:

Մանրամասն...
Մատուռ-եկեղեցի <<Իսարանցոց>>
Մատուռ-եկեղեցի <<Իսարանցոց>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Քոլատակ գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանն ամբողջությամբ ավերված է: Տարածքում պահպանվել է մեկ խաչքար:

Մանրամասն...
Մատուռ
Մատուռ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Դրմբոն գյուղ
Ժամանակը՝   12-13-րդ դդ

Հուշարձանը գրեթե ամբողջությամբ ավերված է: Գտնվում է գյուղի մոտակայքում՝ ձորակի մեջ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը