Գտնվում է Ֆիզուլու հյուսիսային եզրամասում, գետամերձ հատվածում: Երկու, իրար կողքի բազմաշերտ, արհեստական բլուր-բնակատեղիներ են՝ թեփեներ, որոնց բարձրությունը 30 մետրից ավելի է: Առաջինը հատակագծում կլոր, գագաթը հարթ կտրած է, մյուսը՝ էլիպսաձև հատակագծով հարթ մակերեսով թեփե է: Խորհրդային ժամանակներում այստեղ իրականացվել են պեղման աշխատանքներ: Կոնաձև բլրի մեջ բացվել է ուղղանկյուն մեծ պեղավայր ու փորվել է երկար հորիզոնական հորատանցք: Ըստ ուսումնասիրողների, հուշարձանը վերաբերում է մ.թ.ա 4-1 հազ.: Տեղում հավագված վերգետնյա խեցեղենը վերաբերվում է կուր-արաքսյան մշակույթին, անտիկ շրջանին ու միջնադարին:
Մանրամասն...Բնակատեղին ներկայանում է տեղանքի համեմատ բավականին բարձր բլրի տեսքով: Այն արտահայտվում է մեծամեծ քարերի, առանձին հնագիտական գտածոների տեսքով: Վերնամասը հարթեցված է: Հուշարձանի արևելյան և արևմտյան կողմերում կան մի շարք դամբանաթմբեր:
Մանրամասն...Պատարայի տարածքի " Լեսնոյ " տեղավայրի այս խիստ ուշագրավ հուշարձանը գտնվում է " Դրպասուտ եղցի " կոչվող եկեղեցուց մոտ 100-150մ հարավ-արևմուտք: Գտնվելով երկու վտակների միջև և Պատարա գետի անմիջականորեն ափին, այն ըստ էության արգասաբեր անցյալ է ունեցել, որի մասին վկայում են մեծադիր քարերով շինությունների ավերակները, ինչպես նաև ավերակված ջրաղացի առկայությունը: Շինությունները տարբեր չափերի են, տարբեր բարձրության և լայնության պատերով: Ավերակներից մեկը իր կառուցվածքով հնձանի տպավորություն է թողնում:
Մանրամասն...Բնակատեղին աչքի է ընկնում մեծ տարածքով: Այն զբաղեցնում է Պատարայի բերդի արևմտյան ձորակով հոսող գետակի անմիջականորեն աջ ափին՝ ստորին հատվածում: Տնատեղերի և առանձին շինությունների փոսորակները պահպանվել են: Թափված քարերը սակավ են: Դատելով հնավայրի դիրքից և փոսորակների ներկայիս վիճակից, բնակատեղին գոյություն է ունեցել վաղ միջնադարում, ընդհուպ մինչև 11-13-րդ դարերը:
Մանրամասն...Գտնվում է Աղդամ քաղաքի արևելյան եզրամասում բաց դաշտի մեջ, բնակելի տներից ոչ հեռու: Արտաքինից ուրվագծվում է որպես հարթ դաշտի մեջ բարձրացող հողաբլուր 2.5-3մ բարձրությամբ և 35-40մ տրամագծով: Բլրի երկայնքով հնում փորված խրամատի մեջ հայտնաբերվել են ուշ բրոնզե դարին բնորոշ խեցեղեն բեկորներ, որով և թեփեն բնութագրվում է որպես բլուր-բնակատեղի: Բլրի գագաթին և արևմտյան ստորոտում թափված են բլրի վրայից տեղահանված սպիտակ ավազաքարից սրբատաշ շինաքարեր: Վերջինների վրա պահպանված դեկորատիվ մանրամասները վերաբերում են ժամանակին այստեղ եղած ուշ միջնադարյան մահմեդական դամբարանին, որի ստույգ տեղը, ձևը, հատակագիծը պարզ չէ:
Մանրամասն...Բնակատեղին հիմնահատակ ավերված է, պահպանվել է միայն արևմտահայաց կողմի մի սենյակի պատի մնացորդներ և փոսորակներ: Գյուղացիները պատմում են, որ այդ սենյակները, ծառայում էին ուխտագնացների համար, որպես գիշերօթիկ:
Մանրամասն...Բնակատեղին գտնվում է Խաչեն և Գառնաքար գետերի արանքում՝ Հավապտկի եկեղեցու արևմտյան մասում: Այն հիմնահատակ ավերվել է դեռ 13-րդ դարում: Մինչև 13-րդ դարը պատկանել է Խաղբակյաններին:
Մանրամասն...Հուշարձանը զբաղեցնում է ընդարձակ տարածություն: Արտահայտվում է քարակույտերի և փոսորակների տեսքով: Բնակատեղիի կենտրոնում ապարանքի ավերակներն են, որտեղ պահպանվել է նաև մեկ խաչքար:
Մանրամասն...Տեղակայված է «Սռնոցեն պատ» բնակավայրից մոտ 200 մ հարավ-արևելք: Արտաքուստ քարեր չեն նկատվում, հանդես է գալիս փոսորակների տեսքով:
Մանրամասն...Հուշարձանը զբաղեցնում է մոտ 0,5 հա տարածք: Ներկայումս պահպանվում են հիմնականում պատերի հիմքերը: Բնակատեղին նախկինում եղել է պարսպապատ: Առանձին շինությունները ունեցել են կլոր հատակագիծ:
Մանրամասն...Հուշարձանը տեղադրված է «Ս.Մինաս» սրբատեղիից արևելք՝ անտառապատ հրվանդանի վրա: Այն ներկայանում է մի քանի շինությունների փոսորակների տեսքով, ինչպես նաև պարսպապատով, որը ձգվում է հրվանդանի եզրամասով:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը