Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Դրախտիկ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 1 - մ.թ 1 դդ.

Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին Ստեփանակերտից Դրախտիկ մտնող ճանապարհի աջ եզրին: Դամբարանադաշտի տարածքը հերկված է եղել, ինչի հետևանքով այն կորցրել է արտաքին նշանները: Առանձին թաղումներ նկատվում են, շարված անմշակ բարակ սալերից: Կտրվածքում նկատվում է նաև թաղումնային կարասի հետքեր: Շրջակայքից հավաքված սակավաթիվ հնագիտական նյութը վերաբերվում է հելենիստական դարաշրջանին, որով և պետք է թվագրել հուշարձանը:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 3 - 1 հազ.

Հուշարձանն ունի անհամեմատ մեծ չափեր՝ մոտ 150մ երկարություն: Դամբանաբլրի միայն մի մասն է հարակից վարելահողին: Հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերից այն տարածվում է մինչև գետամերձ ձորաեզր, որը ցույց է տալիս, որ իրականում հնագիտական այս հուշարձանը միայն մեկ դամբանաբլուրով չի սահմանափակվում, երբեմնի ընդարձակ դամբարանադաշտից մնացել է մի փոքր մասը: Արևելյան և հյուսիսային կողմերում փորվածքներ են, որոնք կատարվել են Արցախյան պատերազմի ժամանակ:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Հուշարձանը տարածվում է Ֆիզուլու հյուսիս-արևելյան գետամերձ հատվածում՝ շուրջ 2 կմ շառավղով: Այն իրենից ներկայացնում է արևելք-արևմուտք ձգվող դամբանաբլուրների շարքեր, որոնք վերաբերում են մ.թ.ա 2-1 հազարամյակին: Դամբանաբլուրների թիվը երկու տասնյակից ավելի է, որոնք ունեն 2-8մ բարձրություն:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Վիշկի թումբ "
Դամբարանադաշտ " Վիշկի թումբ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Կավահան գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Հուշարձանը տեղադրված է գյուղից դեպի " Պտկես բերք " սրբատեղի տանող դաշտամիջյան ճանապարհի ձախ կողմի երկարավուն բարձունքի գագաթի սարահարթին: Բլրի ամենաբարձր կետում, տրիանգուլիացիոն եռոտանու տակ է գտնվում մոտ 15մ տրամագծով և 2,5մ պահպանված բարձրությամբ մեծ դամբարանաբլուրը: Այն կազմված է քարահողային լիցքից, իսկ ստորոտում, տեղ-տեղ բացահայտվել են կրոմլեխի քարերը: Մյուս դամբարանները համեմատաբար ավելի փոքր են և պահպանվել են թեթև ուրվագծվող բլրակների տեսքով: Մեծ դամբարանաբլրից հարավ նկատելի են ևս երեք թաղումներ, իսկ դեպի հյուսիս՝ 7-8 շատ ավելի վատ պահպանված և թփուտներով պատված դամբարաններ:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Աղվաշ "
Դամբարանադաշտ " Աղվաշ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Մյուրիշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Գտնվում է գյուղից մոտ 2կմ հարավ - արևմուտք համանուն հանդամասում: Տեղանքը իրենից ներկայացնում է որոշ գոգավորություն ունեցող հարթ, բաց տարածք, որը ժամանակին, ամենայն հավանականությամբ հերկվել է: Դամբարանները տարածվում են բացատի մակերեսով մեկ անկանոն դասավորությամբ: Թաղումները արտահայտվում են քարահողային լիցքով, ցածր դամբարանաբլուրների տեսքով: Որոշ տեղերում կարելի է տարազատել կրոմլեխների ուրվագիծը:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Փարամազի կալ "
Դամբարանադաշտ " Փարամազի կալ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Սոս գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2 - 1 հազ.

Դամբարանադաշտը տեղադրված է հյուսիս-հարավ առանցքով ձգվող, երկարավուն տեղանքի վրա բարձրացող բլրի գագաթին: Բաղկացած է քարահողային լիցքից կազմված մեծ ու փոքր դամբարանաբլուրներից: Բլրի գագաթի կենտրոնական՝ ջրբաժան առանցքով մեկ գծով տեղադրված են դամբարանաբլուրները: Մեծ դամբարանաբլուրների տրամագիծը տատանվում է 8-12մ, պահպանված բարձրությունը՝ մինչև 1.5մ: Տարածքը խոտածածկ է, պատված՝ թփուտներով, ուստի թաղումնային կառույցների վերգետնյա նշանները ուրվագծվում են դժվարությամբ: Արցախյան պատերազմի ժամանակ փորվել են խրամատներ, որոնք զգալի վնաս են հասցրել հուշարձանին:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Կարմիր քերծ "
Դամբարանադաշտ " Կարմիր քերծ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Վազգենաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Գտնվում է Վազգենաշեն գյուղից 1կմ. արևելք Նորշեն - Աղդամ ավտոճանապարհի ձախ կողմում տեղանքի բարձրադիր կետում: Այստեղ պահպանվել են արևելք - արևեմուտք ձգվածությամբ մեկ գծի վրա շարված 4 մեծ իրար մոտ տեղադրված դամբարանաբլուրներ: Արցախի պատերազմի ժամանակ բարձրունքը ծառայել է որպես հայ ազատամարտիկների կրակակետ:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Աստղաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Դամբարանադաշտը ձգվում է հյուսիս-հարավ մայրուղու աջակողմում: Բլուրների վրա նկատելի են մոխրագույն քարեր:

Մանրամասն...
Դամբարաններ
Դամբարաններ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Աստղաշեն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Հյուսիս-հարավ մայրուղու ստորին հատվածում գտնվող ամենանշանավոր դամբանաբլուրն է՝ մինչև 8մ բարձրությամբ: Զգալի տեղ են գրավում գլաքարերը: Բլուրը հողաքարային է:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ակնա բնակավայր
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Հուշարձանն իրենից ներկայացնում է դամբանաբլուրների խումբ: Դամբանաբլուրները տարբեր չափերի են՝ մինչև 3-4մ բարձրության: Դրանց թիվը շուրջ մեկ տասնյակ է, որը մաս է կազմում Կարկառի հովտի նմանատիպ գերեզմանաթմբերի, որոնք տարածվում են գետամերձ երկայնքով և հասնում Կարկառի վերին հովիտ:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Քարաբլուր "
Դամբարանադաշտ " Քարաբլուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Լուսաձոր գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Հուշարձանն ընդգրկում է բավականին մեծ տարածք: Այն ներկայանում է դամբանաբլուրների և հարթ կրոմլեխային տեսքով: Տեղ-տեղ պահպանվել են մեծամեծ գլաքարեր: Դամբարանաբլուրներից մեկի վրա իրանական ինքնաթիռի զոհերի հուշարձանն է:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Պուլուր պուտնը "
Դամբարանադաշտ " Պուլուր պուտնը " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Հուշարձանը գտնվում է Ղշլաղ ( Ծաղկաշատ ) գյուղի տարածքում, "Վաքա" գյուղատեղիից հյուսիս, ցաքուտներով շրջափակված բարձունքի վրա: Այն արտահայտվում է քարակույտերի տեսքով: Տարածքում ներկայումս պահպանվել են մինչև մեկ տասնյակ կուրգան-դամբարաններ, որոնք մեկ շարքով ձգվում են հարավ-հյուսիս ուղղությամբ, ընդհուպ մինչև հյուսիսային կողմում գտնվող "Պուլուր պուտնը" կոչվող ամրոցը:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Դոլախան "
Դամբարանադաշտ " Դոլախան " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Հարավ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Հուշարձանը տեղակայված է Հարավ գյուղից արևելք, Մյուրիշեն և Ավդուռ գյուղեր տանող ճանապարհի ձախակողմյան թեքության վրա: Դամբարանները քարահողային են, արտաքուստ արտահայտվում են մեծադիր քարերով: Տարածքում բացի դամբանաբլուրներից, առկա են նաև կրոմլեխային տիպի դամբարաններ: Դամբարանների հիմնական խումբը անտառի մեջ է, որն արտահայտվում է մեծ չափերով: Առանձին կուրգաններ ունեն մինչև 20մ տրամագիծ և 2մ բարձրություն:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Շաղասար 1 "
Դամբարանադաշտ " Շաղասար 1 " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Դամբարանների խումբը բաղկացած է երեք հողաքարային միջին բարձրության բլուրներից: Առաջին տրամագիծը 8մ է, բարձրությունը 1.5մ: Երկրորդն ունի կլորավուն տեսք, պարունակում է միջին մեծության քարեր:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Շաղասար 2 "
Դամբարանադաշտ " Շաղասար 2 " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Դամբարանների խումբը բաղկացած է չորս հողաքարային համեմատաբար փոքր չափերի բլուրներից: Հուշարձանները հիմնականում կրոմլեխային են և պարունակում են միջին մեծության քարեր:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Ծղալի թափա "
Դամբարանադաշտ " Ծղալի թափա " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Գտնվում է Այգեստան "Բալուջա" գյուղից 5կմ հյուսիս-արևելք, Իվանյան գյուղից 3.5կմ հյուսիս-արևեմուտք, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախ եզրին երկու բլուրների ու նրանց միջև ընկած տարածքներում: Արևելյան բլուրի վրա պահպանվել են 3 իսկ արևմտյանի վրա 4 ոչ մեծ / միջին 1.5մ բարձրությամբ դամբանաբլուրներ շրջապատված բազմաթիվ փոքր, 3-6 մ տրամագծով կրոմլեխով եզերված դամբարաններով: Դամբարանադաշտը, ամենայն հավանականությամբ, ժամանակին եղել է շատ ավելի ընդգրկուն, բայց հյուսիսային կողմը հերկվել է իսկ հարավային եզրով անցնում է ճանապարհը: Նմանատիպ դամբարանները թվագրվում են ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջաններով:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Իվանյան գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Գտնվում է Իվանյան գյուղի վերին թաղամասից օդանավակայան տանող դաշտամիջյան ճանապարհի վերջում: Դամբարանադաշտը կազմված է կրոմլեխներով եզերված հիմնահողային թաղումներից: Դամբարանները դասավորված են անկանոն, բավականին խիտ, տեղ-տեղ կրոմլեխները խաչվում են և նկատվում ծածկասալերի քարերը: Տեղանքը խոտածածկ է և դամբարանները ուրվագծվում են դժվարությամբ ու հաճախ հատվածաբար: Կրոմլեխներով շրջապատված հիմնահողային կամ քարարկղային թաղումները սովորաբար վերաբերում են ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջաններին:

Մանրամասն...
Դամբարանադաշտ " Քարաբլուր "
Դամբարանադաշտ " Քարաբլուր " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Լուսաձոր գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Գտնվում է հյուսիս-հարավ մայրուղու մոտ, "Քարաբլուր" բնակավայրից արևմուտք: Զբաղեցնում է բլրակի գոգավոր տարածքը: Տարածքում է գտնվում, իրանական ինքնաթիռի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը, որը վթարային վիճակում է: Հստակ նկատվող դամբանաբլուրները սակավ են:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Նորագյուղ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Գտնվում է Նորագյուղից Սարդարաշեն տանող ճանապարհի սկզբնամասում բնական բարձրունքների վրա: Տարածքը հերկված է և դամբարանները պահպանվել են հիմնականում երեք հատվածում բավականին խաթարված վիճակում: Ոչ մեծ դամբանաբլուրներ են մինջև 1մ բարձրությամբ և 5-8մ տրամագծով: Տեղ տեղ նկատվում են կրոմլեխի շրջագիծը կազմող քարերը: Ճանապարհների խաչմերուկի մոտի հատվածը վերածված է ավազհանքի և այստեղ դամբարանները ուրվագծվում են կտրվածքի վրա:

Մանրամասն...
Դամբարանադաշտ "Խաչվոտի տակ 1"
Դամբարանադաշտ "Խաչվոտի տակ 1" ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 1 հազ.

Գտնվում է Շոշից Քարաշեն տանող դաշտամիջյան ճանապարհի աջ կողմում, "Խաչվոտի տակ" կոչված հանդամասում: Տեղանքի երկու բարձրադիր բլուրների վրա պահպանվել են 2 և 1 դամբանաբլուրներ 10-12մ տրամագծով և 1.5-2մ բարձրությամբ քարահողային լիցքով: Հյուսիսային բլրի վրայի զույգ դամբարանների լիցքի ստորոտում պարզ երևում են կլորավուն կրոմլեխը կազմող երկշերտ քարերի շարքի հատվածները: Այս երեք թաղումները տարածքի ամենախոշոր դամբարաններն են և իրենց դիրքով իշխում են շրջապատի վրա:

Մանրամասն...
Դամբարանադաշտ "Խաչվոտի տակ 2"
Դամբարանադաշտ "Խաչվոտի տակ 2" ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Շոշ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 1 հազ.

Գտնվում է գյուղից հյուսիս, դեպի Քարաշեն տանող ճանապարհի ձախ կողմում, հանդամասի ստորին մասում: Բլրաշղթայից կազմված թույլ ուրվագծվող հրվանդանի ջրբաժան գծի վրա շարքով դրված են թվով 8 գրեթե միմյանց հավասար դամբանաբլուրներ: Թաղումներից 6-ը կազմում են մեկ գիծ, իսկ երկուսը՝ դրված են ուղիղ անկյան տակ ընդհանուր գծի հետ: Վերջիններիս տրամագիծը 5-7մ է, բարձրությունը չի գերազանցում 1մ: Լիցքը հողային է: Կրոմլեխների շարքի գծերը չեն երևում: Շարքի որոշ դամբարաններ կողոպտված են:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Այգեստան գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ.

Դամբանադաշտը գտնվում է ցածրադիր վայրում՝ "Յուզուրբեյ" կոչված տեղամասում: Այնտեղ կարելի է հանդիպել տարբեր տեսակի կրոմլեխներ, մեծ-մեծ քարերի կույտեր, նույնիսկ մի դամբարանի վրա առկա է խաչքար:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ճանկաթաղ գյուղ
Ժամանակը՝   մ.թ. 1-ին դար

Հուշարձանը զբաղեցնում է շուրջ 4,5հա տարածք: Վերաբերում է մ.թ. I դարին: Արտաքուստ հետքերը նկատելի չեն: Տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է կարասային թաղում, որը վերաբերում է մ.թ. 1-ին դարով:

Մանրամասն...
Դամբարանադաշտ <<Լոկեն հող>>
Դամբարանադաշտ <<Լոկեն հող>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Դրմբոն գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա. 2-1 հազ.

Երկարավուն, հյուսիս-հարավ ձգվող բնական բարձունքի գագաթին մեկ շարքով տեղադրված են շուրջ մեկ տասնյակ դամբանաբլուրներից ամենամեծն է: Դամբանաբլրի բարձրությունը 8 մ է:

Մանրամասն...
Դամբարանադաշտ <<Կինջի հող>>
Դամբարանադաշտ <<Կինջի հող>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վաղուհաս գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա. 2-1 հազ.

Դամբարանադաշտի բարձրությունը 3 մ է, տրամագիծը՝ 10-15մ:

Մանրամասն...
Դամբարանադաշտ
Դամբարանադաշտ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Ղազարահող գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա. 2-1-ին հազ.

Դամբարանադաշտը գտնվում է հյուսիս-հարավ մայրուղու եզրին: Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում մի փոքր վնասվել է:

Մանրամասն...
Դամբարանադաշտ <<Մուղդուսի>>
Դամբարանադաշտ <<Մուղդուսի>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Հաթերք գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա. 2-1-ին հազ.

Դամբարանադաշտը գտնվում է Հաթերք գյուղի հարավային մասում՝ «Մուղդուսի» գերեզմանոցի մոտ: Պահպանվել են կողք-կողքի մինչև 1,5 մ բարձրությամբ և 8-10 մ տրամագծով երկու դամբարանաբլուրներ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը