Գտնվում է գյուղի հյուսիսային կողմում անտառապատ լեռան գագաթին: Գլխավոր եկեղեցին կարուցվել է 1263թ.-ին: Վանքը եղել է պարսպապատված, որը գրեթե չի պահպանվել: Բացի գլխավոր եկեղեցուց, ուշագրավ են հարակից շինությունները և մի շարք խաչքարեր՝ բնորոշ 12-13-րդ դդ.: Տեղավայրը Ելիզավետպոլի նահանգի 1904թ. քարտեզում ներկայացված է "Պոդկասապերկ" անվամբ, ռազմական քարտեզներում կրում է "Բերդկասապետ" անունը, որ նշանակում է "Կասապատի բերդ", այսինքն՝ Կասապատ բնակավայրի բերդ, որն անտարակույս վերաբերում է Ուլուբաբ գյուղի նախկին անվանը:
Մանրամասն...Վանքը կիսավեր վիճակում է, ներքուստ սվաղված: Կառուցված է կրաքարով, կրաշաղախով, տանիքը թաղակապ է: Մուտքը եղել է հարավից, պահպանվել է արևմտյան պատուհանը:
Մանրամասն...Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից,միաբանական խցերից, սեղանատնից, տնտեսական շենքերից, պարսպապատից և գերեզմանոցից: Գլխավոր հուշարձանը Հովհաննես Մկրտչի եկեղեցին է, որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն գմբեթակիր հորինվածքով է: Գավիթը ծածկված է երկու զույգ հատվող կամարներով և ստալակտիդային երդիկով, որն իր կառուցվածքով եզակի Է: Հայ ճարտարապետության պատմության երախտավոր Ա. Յակոբսոնի կարծիքով՝ Գանձասարի վանքը ոչ միայն ինքնատիպ Է, այլև իր կատարելության մեջ ինքնուրույն ու բացառիկ: Վանական համալիրը ըստ վանքի գլխավոր եկեղեցու վրայի արձանագրության, կառուցվել է Հասան Ջալալ իշխանի օրոք՝ 1216-1238 թթ.:
Մանրամասն...Հուշարձանը բաղկացած է միմյանց կից զույգ եկեղեցիներից: Հարավային կողմում գտնվող եկեղեցին (չափերը՝ 8 * 3.2 մ) համաձայն հյուսիսային պատի վերնամասում զետեղված արձանագրության՝ կառուցվել է 1181թ., Սմբատի իշխանության ժամանակ, Բարսեղ և Սարգիս երեցների կողմից: Նշված եկեղեցուն հյուսիսային կողմից կից է երկրորդ եկեղեցին (չափերը՝ 5.4 * 2.7 մ), որը, ինչպես առաջինը, ներքուստ թաղակապ է: Եկեղեցիների առջև գավիթ-ժամատունն է (չափերը՝ 8.1 * 7.9 մ), որը ավերված է: Մուտքն արևմտյան կողմից է:
Մանրամասն...Հուշարձանը բաղկացած է եկեղեցուց, գավիթից, յոթ մատուռներից, բնակելի կառույցներից և այլ շինություններից: Եկեղեցին ունի մեկական դուռ հարավից և արևմուտքից: Մատուռներում են ամփոփված Վաչագան Բարեպաշտի, Մելիք Ադամի, Մելիքսեթ եպիսկոպոսի և ուրիշների աճյունները:
Մանրամասն...Հուշարձանը կառուցված է սրբատաշ և կոպտատաշ կրաքարով: Սրահը եռանավ բազիլիկ է: Գմբեթը բարձրանում է 4 քառակուսի խաչաձև սյուների վրա: Բարավորի վրա առկա է արձանագրություն, համաձայն ոևրի կառուցող-ճարտարապետը Սուքիասն է:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը