Մելիք Եգանի ընդունարանը մելիքական ապարանքի առավել ուշագրավ և յուրահատուկ կառույցներից է: Այն թեթևակի շեղված քառանկյուն հատակագծով և թաղակապ ծածկով դահլիճ է (ներքուստ 3.65x7.15): Դահլիճի շարունակությունն է կազմում ավելի ուշ շրջանում ավելացրած թաղածածկ նախասրահը: Շքամուտքի կամարակապի որմին Մելիք Եգանի 1737թ. թողած փորագիր արձանագրությունն է, ուր հիշատակվում է իրեն տրված մելիքական իրավունքներն ու կատարած գործերը: Մուտքի դիմացի պատում օջախ-բուխարին է ՝ եզրապատերին հպված երկու պահարանախորշով, արևելյան պատին կան երկու փոքր, դեպի ներս լայնացող պատուհաններ: Ընդունարանի նկուղային հարկաբաժնի մուտքը նախասրահի տակով թեքությամբ իջնող նեղ թաղակապ միջանցք է: Շինարարական յուրահատուկ մտահաղացմամբ կառուցված ընդունարանը ճարտարապետական հորինվածքով մի ամբողջություն է ներկայացնում:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը