Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Մելիքական ապարանք
Մելիքական ապարանք ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Մելիքական ապարանքը կառուցված է Տող ավանի կենտրոնական մասում: Ապարանքի միակ մուտքը դեպի բակ իրականացված է ուղղանկյուն աշտարակի կամարային բացվածքի ձևով, համալիրի հարավ-արևելյան անկյունում: Շքամուտքի վրա պահպանված 1737թ. արձանագրությունը փաստում է, որ աշտարակը հանդիսանում է համալիրի առաջին կառույցը: Այն միաժամանակ հանդիսանում է մելիքական ապարանքի գլխավոր մուտքը: Շքամուտքի կառուցվածքի մեջ պահպանվել են փայտե դարպասների հետքեր: Ապարանքի նախնական հորինվածքի մեջ մտնող շինություններից պահպանվել են նաև երկու թաղածածկ սենյակներ, երկհարկանի բնակարաններ, ընդունարանը, ինչպես նաև դրանց կից այլ սենյակների ու պարսպապատի որոշ հատվածներ, որոնք այժմ գտնվում են գյուղամիջյան ճանապարհի երկու կողմերում:

Մանրամասն...
Ապարանք " Թուխնակալ "
Ապարանք " Թուխնակալ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մոշխմհատ գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Ապարանքը գտնվում է Ղևոնդաց վանքից արևելք, անտառամերձ սարալանջի վրա, համանուն, ներկայումս գոյություն չունեցող բնակատեղիի մոտ: Ձախ կողմի շինությունը գլխատունն է, որն ունի քառակուսի դահլիճ 6.22 x 6.22 չափերի, քարաշեն երդիկակիր գոցվող թաղերով, գմբեթածածկով: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարավային կողմից 2 և արևմտյան կողմից 3 պատուհանները, 3 պատրհանները, երդիկները, որոնցից մեկը վերևում և մյուսը ծածկի աջ կողմում:

Մանրամասն...
Ապարանք <<Դարպասներ>>
Ապարանք <<Դարպասներ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վանք գյուղ
Ժամանակը՝   13-րդ դար

Հուշարձանը տեղակայված է Խաչենագետի աջ ափին` Գանձասարի վանքի դիմաց, Խոխանաբերդ ամրոցի եւ Հավապտուկ վանքի միջնամասում: Ըստ պատմական աղբյուրների, պատկանել է Խաչենի իշխան Հասան Ջալալին: Կառուցվել է 13-րդ դարի առաջին կեսին: Ապարանքը բաղկացած է երկու հիմնական շինություններից և աշտարակներով պարսպապատերից: Երբեմնի բարեշեն ամրոց-պալատից մնացել է մի ընդարձակ շինություն:

Մանրամասն...
Ապարանք <<Մոխրաթաղ>>
Ապարանք <<Մոխրաթաղ>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մոխրաթաղ գյուղ
Ժամանակը՝   18-րդ-դար

Մելիքական ապարանքը կառուցվել է Ջրաբերդի նշանավոր Մելիք Իսրայելյանների կողմից` 1771թ.: Բերդապարիսպների ներսում կան բավականին լավ պահպանված շինություններ: Աենյակների թիվը տասներկուսն է, որոնք ունեն տարբեր հատակագծեր: Ապարանքի մուտքերն ու լուսամուտներն ունեն բերդ-ապարանքի ներսի կողմից են: Շարվածքը խառն է՝ միաժամանակ օգտագործված են սրբատաշ եւ կոպտատաշ քարեր:

Մանրամասն...
Ապարանք <<Խտրհող>>
Ապարանք <<Խտրհող>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Գառնաքար գյուղ
Ժամանակը՝   13-17-րդ դդ

Ապարանքն իրենից ներկայացնում է 8x13 մ չափերի մի շինություն, որն ամբողջությամբ ավերված է: Պահպանվել են վերջինիս պատերը, որոնք հասնում են մինչև1մ: Մուտը հյուսիսային կողմից է

Մանրամասն...
Ապարանք <<Բալախան>>
Ապարանք <<Բալախան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դդ

Հուշարձանն աչքի է ընկնում մեծ չափերով: Հիմնականում ավերված է, պահպանվել են մինչև 1 մ բարձրությամբ պատերը: Մուտքը հյուսիսային կողմից է:

Մանրամասն...
Ապարանք <<Բալախան>>
Ապարանք <<Բալախան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դդ

Ապարանքը եղել է երկհարկանի: Մուտքը հյուսիսային կողմից է: Ներսի կողմից կան մի քանի պատուհաններ, որոնք հետագայում ցերածվել են հրակնատների: Ըստ տեղեկությունների, ապարանքը պատկանել է Բալախան իշխանավորին:

Մանրամասն...
Ապարանք <<Բալախան>>
Ապարանք <<Բալախան>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Տոնաշեն գյուղ
Ժամանակը՝   17-18-րդ դդ

Հուշարձանը գտնվում է գլխավոր ապարանքի հյուսիսային կողմում, կառուցված է կրաքարով: Գրեթե ամբողջությամբ ավերված է: Պահպանվել է մի քանի պատ մինչև 2մ բարձրությամբ:

Մանրամասն...
Մելիք Ալավերդյանների ապարանք
Մելիք Ալավերդյանների ապարանք ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Վարդաձոր գյուղ
Ժամանակը՝   1799թ.

Ապարանքն ունի ուղղանկյուն հատակագիծ: Դրա կառուցումը վերագրվում է Գյուլաթաղի Մելիք Ալավերդյանին: Հիշատակվում է, որ ապարանքը կառուցող Մելիք Առուշանը Գյուլաթաղցի Ալահվերդի Յուզբաշու որդին էր:

Մանրամասն...
Ապարանք
Ապարանք ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Մատաղիս գյուղ
Ժամանակը՝   11-17-րդ դդ

Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ՝ երկհարկ է: Գտնվում է վանական համալիրի հարավ-արևելյան եզրամասում: Թաղակիր է, ինչպես վանքի մյուս շինությունները:

Մանրամասն...
Ապարանք <<Մելիք Բեգլարյանների>>
Ապարանք <<Մելիք Բեգլարյանների>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   1716-1750թ.

Հուշարձանը գտնվում է վանքից մոտ 100-150 մ հարավ-արևելք: Պահպանված շինությունները հիմնականում կիսավեր են:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը