Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Իջևանատուն " Ղարղաբազար "
Իջևանատուն " Ղարղաբազար " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –ք. Ֆիզուլի ( Կարյագինո, Քարաղբյուր )
Ժամանակը՝   17-րդ դար

Լավ պահպանված հուշարձաններից է Հադրութ-Մարտունի խճուղու 10-րդ կիլոմետրի հատվածում, ներկայիս Ղարղաբազար տեղավայրում գտնվող իջևանատունը: Հարմար աշխարհագրական դիրքը, ընդարձակ դահլիճները, տնտեսական ու պաշտամունքային կառույցները, թաղակապ պահեստներն ու ախոռները հիմք են տալիս ենթադրելու, որ միջնադարյան ճարտարապետական այդ համակառույցը ձևավորվել է երկար ժամանակահատվածում, տարբեր շինարարների ձեռքով: Իջևանատան համալիրը կառուցված է ազատ հատակագծման սկզբունքով՝ ելնելով տեղանքից ու կողմնորոշումից: Սրահի ու դահլիճների թաղակապ ծածկը բնական ապառաժ բլուրն է: Իջևանատան համալիրի մեջ մտնող հիմնական շինությունները գտնվում են բլրի ստորին լանջին: Գլխավոր և միակ մուտքը տեղադրված է սրահի ուղղությամբ՝ արևմուտքից: Մուտքից աջ ու ձախ, միմյանց զուգահեռ երկու ընդարձակ ախոռներ են, որոնցից մեկը ձգվում է դարպասից արևելք, իսկ մյուսը՝ հակառակ կողմը: Շինությունները ներքուստ թաղակապ են, սվաղված, ունեն բուխարիներ, աստիճաններ, որտեղից կարելի է բարձրանալ եռակամար ճակատով դահլիճները: Սրահի երեք կամարները պայտաձև են, կառուցված հայ ճարտարապետական ավանդույթների ոգով: Իջևանատան վերնամասում տեղադրված է գրեթե քառակուսի հատակագծով մզկիթ, կառուցված սրբատաշ քարից:

Մանրամասն...
Իջևանատուն
Իջևանատուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Տիգրանակերտ տեղավայր
Ժամանակը՝   18-րդ դար

Գտնվում է Շահբուլաղ կոչվող նշանավոր աղբյուր-գետակի մոտ, Օձասար լեռան ստորոտում: Ռուսական աղբյուրներում այն հիշատակվում էր որպես "Դարպաս": Կամարակիր, հայ ճարտարապետությանը բնորոշ շինություն է՝ սրահով:

Մանրամասն...
Իջևանատուն (Ուխտավորների տուն)
Իջևանատուն (Ուխտավորների տուն) ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Թալիշ գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Շինությունը բաժանված է 2 մասի: Մուտքը հյուսիս-արևելյան կողմից է: Թաղակապ է, ներսի հատվածում կան մի քանի խորշեր և բուխարի: Կառուցված է սպիտակ, մոխրագույն և դարչնագույն կրաքարերով: Հուշարձանի որոշ հատվածներ քանդված են:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը