Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ժայռափոր խաչեր " Գտչավանք "
Ժայռափոր խաչեր " Գտչավանք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Տող գյուղ
Ժամանակը՝   12-14-րդ դարեր

Գտնվում է Իշխանագետի աջ ափին: Ըստ էության Գտչավանքը կառուցողները և քար են արդյունահանել և խաչեր փորագրել ժայռի վրա, որոնց թիվը անցնում է երկու տասնյակից:

Մանրամասն...
Ժայռաքանդակ " Ժայռախաչ "
Ժայռաքանդակ " Ժայռախաչ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մադաթաշեն գյուղ
Ժամանակը՝   13-14-րդ դարեր

Հուշարձանը կերտված է կոպտատաշ կրաքար-ժայռաքարի վրա: Պարզատիպ է՝ միակ հավասարաթև խաչի բարձրաքանդակով, առանց զարդաքանդակների: Ժայռաբեկորը կիսովին կոտրված է, բայց առանձնացված չէ:

Մանրամասն...
Ժայռախաչ <<Հարվա>>
Ժայռախաչ <<Հարվա>> ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ –Առաջաձոր գյուղ
Ժամանակը՝   13-րդ-դար

Ժայռաբեկոր-հուշարձանը պարունակում է երկու տասնյակից ավելի խաչաքանդակներ: Պարունակում է խիստ արժեքավոր արձանագրություն տարածաշրջանի պատմության մասին: Արձանագրությունը ընդարձակ է, առաջին անգամ հրապարակվել է Մակար Բարխուտարեանցի, Խաչիկ վարդապետ Դադյանի կողմից, վերաընթերցվել է Ս. Բարխուդարյանի կողմից, 1982թ-ին: Արձանագրության մեջ նշված է Խաչենի իշխանների մասին: Կան տեղեկություններ նաև ժայռափոր եկեղեցու կառուցման մասին, որը կրում էր Անապատ անվանումը:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը