Հուշարձանը կրում է նաև << Թումբեն պտկեն սուրբ >> անվանումը: Գտնվում է գյուղից հյուսիս-արևելք ընկած բարձր բլրի գագաթին: Սրբատեղին բաղկացած է երկու միմյանց կից շինություններից՝ եկեղեցուց ու գավթից: Եկեղեցին միանավ բազիլիկ սրահ է, լայն ուղղանկյուն խորանով: Գլխավոր մուտքը հարավային ճակատից է: Եկեղեցուն հյուսիսից կցված է ուղղանկյուն շինություն, ամենայն հավանականությամբ՝ գավիթ, որը միակ նեղ մուտքով հաղորդակցվում է եկեղեցու սրահի հետ: Հուշարձանը ներկայումս գտնվում է ավերակված վիճակում՝ պատերը պահպանում են մինջև 1մ բարձրությամբ: Ըստ տեղագրող Մ. Բարխուդարեանցի, այն եղել է ուխտատեղի:
Մանրամասն...Գտնվում է գյուղից հարավ-արևմուտք, Քարինգ տանող ճանապարհի վրա: Այն ներկայացվում է երկու խաչքարերով՝ տեղադրված աղբրի դիմահայաց պատի վրա: Խաչքարերից մեկը հին է՝ երկու պարզատիպ խաչերով և վերաբերում է 10-11-րդ դարերին, իսկ մյուս խաչքարը՝ կերտված տուֆ քարից, ժամանակակից է: Սրբացված են ոչ միայն խաչքարերը, այլև բուն աղբյուրը, որը բնակչության շրջանում կոչվում է << Աղբյուր-սրբատեղի>>: << Թեղին սուրբ >>-ը գյուղի բնակչության նվիրական վայրերից է և որպես սրբավայր, ներկայումս էլ գործում է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է ավերակված վիճակում, պահպանվել է միայն արևմտյան պատը: Եղել է մատուռ և որպես սրբատեղի, մինչ օրս էլ չի կորցրել իր նշանակությունը:
Մանրամասն...Սև խաչ սրբատեղին գյուղամերձ ուշագրավ հուշարձաններից է: Սովորական տեղական կրաքարերով կառուցված այս փոքր չափերի շինության տեղում կան հնամենի եկեղեցու պատերի հետքեր, որը ցույց է տալիս, որ սրբավայրի տեղի ընտրությունը պատահական չի եղել, այլ գալիս է վաղնջական ժամանակներից: Այստեղ պահպանվել են նաև մեկ տասնյակից ավելի խաչքարեր և կոտրատված խաչաբեկորներ, որոնք բնորոշ են 9-17-րդ դարերին:
Մանրամասն...Հուշարձանը տեղաբաշխված է գյուղի կենտրոնում, փոքր բլրի վրա: Ցանկապատված է: Շուրջը տարածված են խաչքարերի փոքր բեկորներ: Բնակիչները այստեղ մոմ են վառում:
Մանրամասն...Սրբատեղին գտնվում է եկեղեցու հարավ-արևմտյան կողմում, որը կառուցված է տեղական սրբատաշ կրաքարով: Աչքի է ընկնում խաչազարդ ձևավորումներով, եզրամասերը նույնպես նախշազարդ են: Արձանագրությունը դժվար ընթեռնելի է:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է <<Ջուխտ խաչ>> գյուղատեղիի կենտրոնական մասում, որտեղ կանգնում է 13-րդ դարի մեծ երկատված խաչքարի մի բեկոր, որը և " Ջուխտ խաչ " անվամբ սրբատեղի է համարվում: Խաչքարը և պատվանդանը գտնվում են մի մեծ ուղղանկյուն, արևելք-արևմուտք կողմնորոշված փոսորակի մեջ, որն ամենայն հավանականությամբ, գյուղի եկեղեցին է եղել:
Մանրամասն...Հուշարձանը գյուղի գործող սրբավայրերից է: Գտնվում է գյուղից արևմուտք, մի ձվաձև բարձունքի վրա: Արտաքուստ գրեթե ոչինչ չի երևում, բացառությամբ բլրակի և նրա վրա հետագայում կառուցված շինության: Իրականում այստեղ ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, եղել է մի փոքր չափի մատուռ, որը հիմնահատակ ավերվել է խորհրդային ժամանակներում:
Մանրամասն...Խորհրդային ժամանակներում սրբատեղիի տարածքը մշակվել էր, թողնվելով ընդամենը մի փոքր հատված: Այստեղ ուշագրավ են երկու խաչքարեր, որոնք գտնվում են անմխիթար վիճակում:
Մանրամասն...Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, տեղանքը՝ որի չափերը կազում է 6 x 5մ նախկինում գործել է որպես հոգևոր կենտրոն: Սրբատեղիից մնացել են խաչքարեր կամ խաչաբեկորներ:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի արևելքում: Ոչ մեծ ժայռի վրա քանդակված են հինգ նմանատիպ խաչեր, որոնց երկճյուղ ծայրերը վերջանում են գնդիկներով: Օգտագործվում է որպես սրբավայր, կատարվում են արարողություններ:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի հարավային կողմում գտնվող բարձունքի վրա: Համարվում է տեղի բնակիչների մատաղի և այլ արարողությունների հիմնական սրբավայրը: Սրբատեղիի կենտրոնում ընկած է 16-17-րդ դարերի մեծ խաչքար:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի մերձակայքում, շրջապատի վրա գերիշխող բարձունքին: Բուն սրբատեղին ոչ մեծ շերտավոր կրաքարից, չոր շարվածքով, կառուցված փոքր, քառակուսի, բաց շինություն է, որի արևմտյան պատի մեջ դրված են երկու խաչքարեր 15-16-րդ դդ. և մեկ որմնասյան խոյակի քանդակազարդ բեկոր, որն ամենայն հավանականությամբ մի փոքր ավելի հին է:
Մանրամասն...Գտնվում է Թաղավարդ գյուղի մասը հանդիսացող նախկին <<Կալեր>> գյուղի կենտրոնական հատվածում տեղադրված բարձր կոնաձև բլրի գագաթին: Արտաքինից ուղղանկյուն փոքր միանավ թաղակապ մատուռ է՝ լայն կիսաշրջան խորանով: Միակ պարզ մուտքը արևմտյան ճակատից է: Լուսավորվում է խորանի ու հարավային ճակատից բացված մեկական փոքր պատուհաններով: Հատակը հողածածկ է: Խորանը ունեցել է ցածր, վատ պահպանված բեմ: Կառուցված է կոպտատաշ ու անմշակ քարերով կրաշաղախով:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղից 1.5կմ արևմուտք, Լվաց գետի ձախ ափին: Այն իրենից ներկայացնում է մի բլուր, որը վեր է ածվել սրբատեղիի: Այստեղ պահպանվել են երկու խաչքարեր՝ բնորոշ 12-13-րդ դարերին, որը ցույց է տալիս, որ սրբատեղին գործել է հնագույն ժամանակներից մինչև առնվազը 13-րդ դար:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գերեզմանոցի կենտրոնական հատվածում, լիովին ավերակված է, հիմնականում վերաբերում է 16-17-րդ դարերին:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է մի անտառապատ բլրի վրա: Գագաթնամասում պահպանվել են շինությունների ավերակների մնացորդներ, որոնցից երկուսն ունեն կլոր հատակագիծ:
Մանրամասն...Սրբատեղին բաղկացած է երկու հիմնական խաչքարերից: Նկատելի են նաև տեղադրված քարերի որոշակի հետքեր: Նշված հուշակոթողները կերտված են կրաքարից, ունեն բաց դարչնագույն տեսք և վերաբերում են 16-17-րդ դդ.:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի մերձակայքում: Բլուրը, որտեղ հնավայրն է, առանձնացված և կղզիացված է շրջակա տարածքներից: Անտառապատ է, նկատելի են որոշ շինությունների ավերակներ, տեղ-տեղ պահպանվել են քարեր: Կարելի է ենթադրել, որ այստեղ նախկինում եղել է մատուռ, որի շուրջը տարածվում էր երբեմնի գերեզմանոցը, որն այժմ չի պահպանվել:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի տանող ճանապարհի ձախ եզրին: Սրբավայրում ուշագրավ են չորս խաչքարեր, որոնցից երկուսը պարունակում են մեծարժեք արձանագրություններ: Արձանագիր խաչքարերից մեկը հետագայում սրբատեղի է տեղափոխվել գյուղամիջյան ս. Ստեփանոս եկեղեցու բակից:
Մանրամասն...Հուշարձանը տեղադրված է բարձրադիր վայրում, կլոր, անտառապատ բարձունքի վրա: Սրբատեղիի տեղում ավերակված եկեղեցի է, շուրջը՝ գերեզմանոց: Սրբատեղիի քարերը պահպանվել են: Բլուրը շրջափակված է եղել պարսպապատերով, որոնց մնացորդները պահպանվել են:
Մանրամասն...Գերեզմանոցը զբաղեցնում է շուրջ 0.5 հա տարածք: Այն արտահայտվում է ինչ-որ շինությունների տեսքով, որը հետագայում վեր է ածվել գերեզմանոցի, իսկ ավելի ուշ՝ սրբատեղիի: Ընդ որում, դրան նպաստել են ոչ միայն տեղում եղած հուշարձանները, այլև ավելի ուշ այստեղ տեղափոխված խաչքարը (12-րդ դար)
Մանրամասն...Սրբատեղին իրականում մի դամբանաբլուր է, որը սրբացվելով, այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը: Հուշարձանի վրա տեղադրված են երկու խաչքարեր:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղից հարավ-արևելք: Ըստ մի լեգենդի, այստեղ է սպանվել Ս. Ղևոնդի քույրը: Տարածքն ուշագրավ է մեծադիր քարերով, որին հաջորդում է լեռնային անցումը: Այն ուշագրավ է երկու առումով՝ առաջին, որ այն ձևավորվել է բնական ներգործությունների հետևանքով՝ վեր ածելով ըստ էության մի բնական հուշարձանի, երկրորդ, անցուղու պատերին կարելի է ականատես լինել կենդանական բազմաթիվ ոսկորների, որը ցույց է տալիսղ, որ հազարամյակներ առաջ հրաբխային ժայթքումների ընթացքում զոհ են գնացել նաև նշված վայրում եղած անասունները:
Մանրամասն...Հուշարձանը տեղադրված է բարձրադիր վայրում, կլոր բարձունքի վրա: Սրբատեղիի կենտրոնում գտնվում է 11-13-րդ դարերին պատկանող խաչքար: Ներկայումս սրբատեղին չի գործում:
Մանրամասն...Հուշարձանը տեղակայված է գյուղի վերնամասում, ժայռի տակ: Կերտված է կոպտատաշ կրաքար-ժայռաքարի վրա: Պարզատիպ է՝ երեք խաչերի բարձրաքանդակներով:
Մանրամասն...Հուշարձանը Դահրավ գյուղի գլխավոր սրբավայրերից է: Բուն սրբատեղին, որի վերնամասում (հարավ-արևելք) տեղադրված է որմնափակ խաչքար՝ գեղեցկահյուս զարդաքանդակներով, կոչվում է "Փրշնի նահատակ", որտեղ պահպանվել են հոգևոր շինության՝ ըստ ուսումնասիրությունների, մատուռի մնացորդները: Անցյալում այստեղ կանգնած են եղել երեք որմնափակ խաչքարեր, այժմ միայն մեկն է կանգուն, որի վրայի արձանագրությունը ազդարարում է, որ "Ի թվին ՉԻԵ (1276), ես Հասան, որդի Վասակա կանգնեցի զխաչս եղբաիր իմ Ջուրջին, Ուքանա, ի փրկություն հոգոյ, ով կարդէք յիշեք ի Տր":
Մանրամասն...Գտնվում է գյուղից մոտ 2 կմ հարավ, հյուսիս-հարավ մայրուղուց դեպի Խնձրիստան տանող ճանապարհների խաչմերուկի դիմացի բարձունքին: Բարձունքի հարավահայաց եզրին, մի մեծ ծառի տակ հավաքված են տեղահանված 7 խաչքար ու տապանաքար, բոլորն էլ բնորոշ են 16-17-րդ դարերին: Ներկայումս պաշտվող սրբատեղին հենց այդ ծառի տակ հավաքված հուշարձանախումբն է:
Մանրամասն...Հուշարձանը իրենից ներկայացնում է մի փոքրիկ շինություն՝ խաչքարով:
Մանրամասն...Սրբատեղին իրենից ներկայացնում է մի փոքրիկ ցածրադիր շինություն, նման մեծ պատրհանի, որի մեջ տեղադրված է փոքր խաչքար՝ 30 x 30 x 5սմ չափերի:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը