Գավիթը կերտված է կրաքարից: ըստ Մ. Բարխուդարյանցի " Գավիթը ավելի հին է, քան եկեղեցին ": Ընդգրկում է բավականին ընդարձակ դահլիճ, տանիքը՝ թաղածածկ:
Մանրամասն...Եկեղեցուն կից այս գավիթը՝ տեղադրված է մի ձվաձև բլրակի վրա: Ինչպես եկեղեցին՝ այնպես էլ գավիթը, ունի նեղ և երկարավուն հորինվածք: Կառուցված է տեղական անտաշ քարով: Ցավոք պահպանվել են միայն հիմնապատերը:
Մանրամասն...Կուսանաց անապատ եկեղեցու գավիթը շինված է տեղական գորշ քարից: Այն քառանկյուն թաղածածկ շենք է, ունի 2 փոքր լուսամուտ՝ հարավ-արևեմտյան և հյուսիս-արևելյան մասերում: Նկարում գավիթը պատկերված է արևմտյան կողմից:
Մանրամասն...Շինությունն ունի ուղղանկյուն հորինվածք: Լրացուցիչ լուսավորություն է ստանում նաև հարավային կողապատի լուսամուտից: Սրահի կողապատերը որմնամույթերին հենվող կամարների շնորհիվ վեր են ածվել չորս հավասար մեծության խորշերի: Շարվածքը իրականացված է կոպտատաշ քարով, սվաղը տեղ-տեղ թափված է: Դռան բարավորի քարը և եզրաքարերը թափված են: Ներսում պահպանվել է մի հին խաչքար:
Մանրամասն...Հուշարձանը ավերակված վիճակում է: Կառուցվել է կրաքարից: Մուտքը հյուսիս-արևելյան կողմից էր: Շինության չափեր՝ 7,6 x 5,6մ: Պատերի հաստությունը 90սմ է:
Մանրամասն...Գավիթը, համաձայն շինարարական արձանագրության, կառուցվել է Հասան Ջալալի տիկնոջ՝ Մամքանի և որդիների կողմից: Շինարարության ստույգ տարեթիվն անհայտ է, կառուցվել է մինչև 1261թ.: Եղել է Հասան Ջալալյանների տապանատունը: Այնտեղ հանգչում են Հասան Ջալալյան տոհմի նշանավոր մեծերը` Հասան-Ջալալ բարեպաշտից ու հոգևոր հայրապետից մինչև Բաղդասար միտրոպոլիտ:
Մանրամասն...Գավիթ-ժամատունը արևմուտքից կից է եկեղեցուն: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Երկու սյուներ իրենց վրա են պահում կամարակապ ծածկը: Համաձայն արձանագրության կառուցվել է 1264թ.՝ Խարատուր շինարարի կողմից:
Մանրամասն...Գավիթի պատերը քանդված են՝ պահպանվում են պատերի հիմքերը:
Մանրամասն...Հուշարձանը կառուցված է կոպտատաշ կրաքարով: Պահպանվում են մինչև ջմ բարձրության պատերը: Հյուսիսային կողմի պատի մեջ ագուցված է 5 խաչքար:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գլխավոր եկեղեցուց արևելք: Ունի երկու դահլիճ: Առաջին մեծ դահլիճը կամարակապ է և երդիկավոր: Ներսում առկա են մի քանի խորշեր:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը