Ջրաղացը գտնվում է ավերակված վիճակում, կառուցվել էր կոպտատաշ քարից: Թաղակապ, մուտքը արևելյան կողմից, պահպանվել է նավը, որն առվի ջուրը հասցրել է ջրաղաց, ունի 20մ երկարթյուն և 2.5մ լայնություն:
Մանրամասն...Հուշարձանը հիմնականում կիսավեր վիճակում է, եղել է թաղակապ, նավը անմիջապես միանում էր ժայռին և թափքով ջուրն իջնում էր ջրաղաց, նավի երկարությունը 8մ է, լայնությունը 20սմ, ունի 3 պատուհան, պահպանվել է ջրաղացքարը: Ըստ գյուղացիների ջրաղացը գործել է մինչև 1950թ.-ը:
Մանրամասն...Ջրաղացը կառուցված է Թավադին ջուր գետակի աջ ափին, ջուրը հասցվում էր նավի միջոցով, որի երկարությունը 15մ, բարձրությունը 6մ, հաստությունը 2.60մ էր: Մասնակի ավերված է, ծածկը՝ թաղակապ, տանիքը՝ կրաշաղախով, մուտքը՝ արևելյան մասով: Ունի 2 պատուհան հյուսիսից և 1 արևմուտքից:
Մանրամասն...Հուշարձանը տեղակայված է գյուղի ներքնամասում: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական կոպտատաշ ու անմշակ մոխրագույն և սպիտակ կրաքարից: Մուտքը՝ բարավորով հանդերձ սրբատաշ է, միակտոր մեծադիր քարով, ծածկը՝ հողաշեն, տանիքը՝ թաղակապ: Ներսում կան 4 պատրհաններ:
Մանրամասն...Ջրաղացը տեղակայված է գյուղի հարավային եզրին: Ունի ուղղանկյուն հատակագիծ: Կառուցված է տեղական շերտավոր թերթաքարերով ու կրաշաղախով: Մուտքը՝ բարավորով հանդերձ սրբատաշ է, միակտոր մեծադիր քարով, ծածկը՝ թիթեղապատ, տանիքը՝ եղել է թաղակապ: Ներսում կան 3 պատրհաններ, բուխարի, երկու ջրաղացքարեր: Կիսավեր վիճակում է:
Մանրամասն...Ուղղանկյուն շինություն է կառուցված ճեղքած անմշակ քարերից, կրաշաղախով: Միակ մուտքը արևելյան կողմից է: Կիսավեր է, ունեցել է երկու կենտրոնական փայտյա սյուներին հենված գերանածածկ տանիք: Ջրաղացի նավը սկզբում քարաշեն էր, որը հետագայում վերափոխվել է երկաթյա լայն խողովակի: Շինության ներսում երևում են ակի մուտքի ու ելքի նավերը, ինչպես նաև որմնախորշեր :
Մանրամասն...Գտնվում է գյուղից մոտ 1.7կմ հյուսիս, Մարչ գետի աջ ափին: Վերաբերում է 19-րդ դարին: Ունի ուղղանկյուն հատակագիծ և արևելք-արևմուտք ուղղվածություն: Հուշարձանի որոշ հատվածներ ավերված են: Ներսում պահպանվել է մեկ ջրաղացքար: Մուտքը չի պահպանվել, բացառությամբ կողամասերի սրբատաշ քարերի: Պատուհանները բացվում են հյուսիսային կողմից, որոնք քանդված վիճակում են: Տանիքը թաղակապ է: Նախկինում, երբ եղել է բարգավաճ վիճակում, պատկանում էր Ասլանանց ազգատոհմին:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է Սարգսաշեն տանող ճանապարհի գետամերձ հատվածում: Բաղկացած է երկու սենյակներից: Բուն ջրաղացից, որտեղ այսօր էլ պահպանվել են ջրաղացքարերն ու ջրաղացպանի սենյակից բուխարին և պատրհանները: Ջրաղացի մուտքը և պատուհանները բացվում են հյուսիսային կողմից: Ծածկը թիթեղապատ է, տանիքը թաղակապ:
Մանրամասն...Գտնվում է Մարչ գետի ձախ ափին, գյուղից մոտ 2կմ հյուսիս: Հիմնականում կանգուն է: Պատուհանները, որոնք կիսավեր են, բացվում են հարավից, ունեն գետահայաց դիրք: Տանիքը թաղակապ է, կառուցված է սպիտակ, տեղական կրաքարով: Մուտքի, լուսամուտների շրջանակները սրբատաշ են: Բուն հուշարձանի շարվածքը պատկանում է խառը տիպին:
Մանրամասն...Ջրաղացը ներկայումս ավերակված է: Եղել է թաղակապ, միակ մուտքը բացվում էր արևմտյան կողմից: Կառուցված է եղել տեղական կոպտատաշ կամ անմշակ քարերով: Ջուրը բերվում էր ձախակողմայն ձորակով հոսող գետակից: Գործել է 19-րդ դարում:
Մանրամասն...Ջրաղացը տեղադրված է Զառ գետի ձախ ափին, " Մամռոտ քար " հովանոց-քարանձավի վերնամասում, անմիջականորեն ժայռի տակ: Ավերակված վիճակում է: Որպես շինանյութ օգտագործվել է տեղական սպիտակավուն կրաքար և կրաշաղախ: Բուն շինությունը բաղկացած էր երեք մասից: Այն եղել է թաղակապ, պատերը պահապանվել են 1-2 - 5մ բարձրությամբ:
Մանրամասն...Հունոտի կիրճի ուշագրավ հուշարձաններից է: Այն կառուցված է տեղական սպիտակ կրաքարով: Թաղակապ է, ունի ուղղանկյուն հատակագիծ: Հուշարձանը ներքուստ բաժանվում է երկու մասի: Մի մասը բուն ջրաղացն էր, իսկ երկրորդ հատվածը ծառայում էր որպես բնակարան (ջրաղացպանի հանգստավայր), որտեղ կան երկու պատրհաններ և օջախ, որը արևելյան կողմում է: Կացարանի արևմտյան պատից բացվում են երկու փոքրիկ պատուհաններ:
Մանրամասն...Ջրաղացն ունի ուղղանկյուն հատակագիծ: Գտնվում է բավականին լավ պահպանված վիճակում: կառուցվել է կոպտատաշ կրաքարով, թաղակապ է: Մուտքը արևմտյան կողմից է, միակ լուսամուտը բացվում է հարավային պատից:
Մանրամասն...Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ: Թաղակապ է: Մուտքը բացվում է հյուսիսային կողմից: Նույն կողմից է բացվում նաև երկու պատուհան: Ջրաղացը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ քարերով: Արևելյան պատի մի հատված մասնակիորեն փլված է:
Մանրամասն...Կարկառ գետի վրա գտնվող Շոշ գյուղի տարածքի երկրորդ ջրաղացն է: Ունի հյուսիս-հարավ ուղղվածություն: Մուտքը հյուսիսային կողմից: Թաղակապ է, ծածկը՝ հողային և կրաշաղախից է: Դռան ճակատակալ քարի վրա կա արձանագրություն:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում: Պատերը պահպանվել են 1-2մ բարձրությամբ: Եղել է թաղակապ: Միակ մուտքը բացվում է արևելյան կողմից: Ներքուստ պահպանվել է մեկ պատրհան:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում, եղել է թաղակապ, բաղկացած է երեք մասից: Բուն ջրաղացը եղել է կենտրոնական հատվածում, սկզբնամասի երկու թաղակապ շինությունները ծառայել են որպես պահեստ: Հավանաբար եղել է երկհարկանի: ՈՒնի երկու մուտք, արևմտյան մասում՝ մեկ պատուհան:
Մանրամասն...Ջրաղացը տեղադրված է Զառ գետի ձախ ափին, Հունոտի կամրջի մոտ: Կառուցված է անմշակ ու կոպտատաշ քարերով: Մուտքը հարավային կողմից է: Տեղանքի համեմատ ունի բավականին մեծ չափեր (12.3x4, 8x2.4մ): Թաղակապ շինություն է, ծածկը՝ հարթ, հողաշեն և կրաշաղախով: Արևելյան կողմից բացվում է երդիկը, ներքուստ պահպանվել են երկու պատրհաններ և օջախը:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է Զառ գետի ձախ եզրամասում: Հիմնականում ավերակված վիճակում է: Տանիքը եղել է թաղակապ, որ ներկայումս գրեթե ամբողջությամբ փլված է: Ունեցել է երկու մուտք, որոնք բացվում էին հյուսիսային և հարավային կողմերից: Հյուսիսային պատը անմիջականորեն հենված է ժայռին, որտեղ ներքուստ պահպանվել է երկու պատրհան և բուխարի: Ըստ տեղում կատարված հետազոտությունների, հուշարձանը վերաբերում է 19-րդ դարին:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է Զառ գետի աջ ափին: Կառուցված է կոպտատաշ և անմշակ տեղական սպիտակավուն կրաքարերով: Տանիքը թաղակապ է, ծածկը՝ հողաշեն: Ներքուստ մասնակիորեն սվաղված է: Մուտքը արևելյան կողմից է, որը ներկայումս ավերակված է: Քանդված են նաև արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները: Ջրաղացն ունի երկու լուսամուտ, որոնք բացվում են հյուսիսից: Շենքի արևմտյան մասում կա կամարաձև անցում:
Մանրամասն...Ջրաղացը տեղադրված է Զառ գետի ձախ ափին: Ավերակված վիճակում է: Կառուցված է եղել տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարերով, օգտագործվել են նաև գետաքարեր: Ծածկը եղել է թաղակապ, որը չի պահպանվել: Մուտքը արևմտյան կողմից է, հյուսիսային և արևմտյան կողմերից բացվում էին երկու փոքրիկ պատուհաններ: Ներքուստ՝ հարավային պատի մեջ կա մեկ պատրհան:
Մանրամասն...Հուշարձանը տեղադրված է Զառ գետի աջ ափին, անմիջականորեն գետի եզրամասում, Հունոտի կամրջից հարավ: Հիմնականում ավերակված վիճակում է: Չեն պահպանվել ոչ միայն թաղակապ ծածկը, այլև պատերի մեծ մասը, ինչպես նաև՝ մուտքը, որը բացվում էր արևմտյան կողմից: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների հուշարձանը կառուցվել է 19-րդ դարի վերջին:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է Զառ գետի ձախ ափին: Ամբողջովին ավերակված վիճակում է: Պահպանվել են պատերի մի քանի հատվածներ, հիմնականում արևելյան և արևմտյան կողմերից ինչպես նաև՝ հյուսիսային պատը, որ հենված է ժայռին: Ծածկը եղել է թաղակապ: Արևմտյան կողմից բացվում էր մուտքը, արևելյան կողմից՝ պատուհան, որոնց մնացորդները նկատելի են: Հուշարձանը կառուցված է եղել տեղական կրաքարերով և գետաքարերով:
Մանրամասն...Ջրաղացը գտնվում է " Հունոտի կամրջից " մոտ 50մ արևելք, Զառ գետի ձախ կողմում, անմիջապես ափին: Թաղակապ է, կառուցված՝ գետաքարերով ու կրաքարերով: Մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր վերնամասով ու հղկված սրբատաշ բարավորով: Արևմտյան և հյուսիսային պատերին՝ ներքուստ կան երկու պատրհաններ: Պատի հարավային հատվածում փորված է երդիկ: Արևելյան պատը ավերակված է:
Մանրամասն...Ջրաղացը գտնվում է կամրջից մոտ 70մ հարավ, գետի աջ ափին, հոսանքով վերև: Այն կիսավեր է: Պատերը պահպանվել են 1-2մ բարձրությամբ: Երկարաձիգ թաղակապ շինություն է, որի միակ մուտքը բացվում է արևելյան կողմից: Ներքուստ պահպանվել է մեկ պատրհան:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է Կառկար գետի աջ ափին, կամրջից մոտ 200մ դեպի գյուղ: Տանիքը թիթեղապատ է, կառուցվել է տեղական սպիտակ կոպտատաշ կրաքարից: Ջրաղացի երկարությունը 8մ է, լայնությունը 5մ:
Մանրամասն...Հուշարձանը ունի մեկ մուտք և երկու ջրաղաց: Ջրաղացպանի սենյակից ձախ մուտքը տանում է դեպի առաջին ջրաղացը, որտեղ կար մեկ ջրաղացքար: Ջրաղացը ունի մեկ պատուհան, երկու օդանցք, երկու պատրհան: Երկրորդ ջրաղացում առկա է՝ մեկ ջրաղացքար, երեք պատրհան և մեկ օդանցք:
Մանրամասն...Ջրաղացը կառուցված է ձորում, տեղական սպիտակ, անտաշ քարով: Այստեղ հացահատիկ էին բերում աղալու Կարմիր գյուղի և մոտակա գյուղերի բնակիչները:
Մանրամասն...Հուշարձանը թաղածածկ կառույց է, որի մուտքը և հյուսիսային պատերի քարերը փլվել են: Ունի մեկ մուտք արևմուտքից և երեք պատուհան հարավային կողմում: Պատուհանների հաստությունը 60սմ է: Օգտագործվել է երկու ջրաղացքար:
Մանրամասն...Հուշարձանը թաղածածկ շինություն է, մուտքը արևելքից, ունի երկու փոքր պատուհան հյուսիսային կողմից, երկու պատրհան՝ մուտքի մոտ, հյուսիսային և հարավային պատերի մեջ:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը