Հուշարձանը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Կառուցվել է 1969-70թթ., եկեղեցու տեղում, որի հետքերը պահպանվել են: Պատրաստված է մարմարից:
Մանրամասն...Հուշակոթողը տեղադրված է ՀՄՊԶ հուշարձանից արևմուտք, 19-րդ դ. գերեզմանատան տարածքում: Կողք-կողքի տեղադրված են երկու հուշակոթող՝ խաչքար, որի վերնամասին արծիվ է պատկերված և ինքնաձիգը ձեռքին կնոջ բարձրաքանդակ՝ երեխայի հետ միասին: Հուշակոթողը նվիրված է Արցախյան ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին:
Մանրամասն...Հուշարձանը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Այն բաղկացած է 3 մասից՝ խաչքարերից, 2 արծիվներից և հուշադրական տախտակից, որտեղ ներկայացված են Հայրենական մեծ պատերազմում զոհված Թալիշցիները:
Մանրամասն...Հուշարձանը գտնվում է գյուղի հարավ-արևելյան եզրամասում: Բաղկացած է երկու մասից: Մի մասը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի զոհերին, որի վրա փորագրված են նաև նրանց անուն-ազգանունները: Մյուս մասը Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողն է:
Մանրամասն...Հուշարձանը պատրաստված է տուֆից: Նվիրված է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Քանդակագործ՝ Սամվել Ծատուրյան:
Մանրամասն...Հուշարձանը կառուցված է կրաքարից: Նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Մանրամասն...
© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը