Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
" Ազոխի քարանձավ "
" Ազոխի քարանձավ " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Ազոխ գյուղ
Ժամանակը՝   քարե դար, մ.թ.ա 300-50 հզ. տարի

Հին քարեդարին պատկանող քարայր-բնակավայրերից ամենաուշագրավը Ազոխ գյուղի մոտ գտնվող քարանձավն է, որտեղ ըստ ավանդության, թաթար-մոնղոլական արշավանքների տարիներին Ամարասի տերերը պահել են Արցախ նահանգի նյութական մշակույթի գանձերը: Հնագույն ժամանակաշրջանի այս հուշարձանն ունի լաբիրինթոսի նման վեց դահլիճ: Այստեղ, առաջին անգամ հնագիտական մշակույթի՝ այսպես կոչված աշելյան շերտում, հայտնաբերվել են 300 000 տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքներ, բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր: Նախամարդու այդ խոշոր բնակավայրը, որ բազմահազար տարիների պատմություն ունի, չորս տարի շարունակ (սկսած 2004թ.) կանոնավոր պեղվում-ուսումնասիրվում է հայ-անգլո-իսպանական արշավախմբի կողմից, որոնց արդյունքները համապատասխան գտածոներով գտնվում են՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանում:

Մանրամասն...
Քարանձավ " Շմանեք "
Քարանձավ " Շմանեք " ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ –Մեծ Թաղեր գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 70-50 հազ.

Հուշարձանը գտնվում է գյուղից մոտ 300մ հարավ-արևելք ճանապարհի եզրամասում: Կրում է նաև <<Ծծախաչ>> անվանումը: Վերաբերում է քարե դարի մուստյե ժամանակաշրջանին: Խորհրդային ժամանակներում այստեղ ուսումնասիրություններ են կատարվել: Ի հայտ են եկել բրիչներ, կենդանիների ոսկորներ, կայծքարե գործիքներ: Քարանձավը բաղկացած է երկու հիմնական բաժանմունքներից:

Մանրամասն...
Քարանձավ " Շիկաքար "
Քարանձավ " Շիկաքար " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խրամորթ գյուղ
Ժամանակը՝   մ.թ.ա 2-1 հազ. - 13-րդ դար

Գտնվում է Շիկաքար ամրոցի հարավ-արևելյան ժայռի տակ, միջնաբերդի հատվածում: Ունի մինչև 37մ խորություն: Վերջնամասում կա մի փոքրիկ ջրավազան, որը ծառայում էր բերդի պաշտպաններին, ներկայումս ջուր չի պահպանվում:

Մանրամասն...
Քարանձավ " Շամիրեն կարան "
Քարանձավ " Շամիրեն կարան " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Սղնախ գյուղ
Ժամանակը՝   վաղ միջնադար

Հուշարձանը գտնվում է գյուղից հարավ-արևելք: Բնական կարստային քարանձավ է, որի փոքր հարավահայաց մուտքը բացվում է ջրի մակարդակից 6մ բարձր նիշի վրա: Քարանձավի մուտքը բնականից եղել է շատ ավելի լայն ու բարձր, բայց այն մարդու կողմից (հավանաբար միջնադարում) փակվել է մեծ քարերով շարված պատով: Ներսում անձավը բաժանվում է երեք միջանցքների: Ներսում մութ է ու խոնավ: Մուտքի շրջակայքում հատակը հողածածկ է: Բացի մուտքի փակող պատից, մարդու գործունեության այլ հետքեր չեն երևում:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը