Monuments - Հուշարձաններ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Շտեմարան

 

 
 
Ժողովրդական տուն " Քյուղանց օջախ  "
Ժողովրդական տուն " Քյուղանց օջախ " ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ –Ննգի գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում, բնակելի տների միջնամասում: Ներքին բակի շուրջ կազմակերպված բնակելի տան համալիր է, որի հիմնական բաղադրիչները զարմանալիորեն պահպանվել են: Հյուսիսից ունի սրբատաշ եզրաքարերով ձևավորված կամարակապ մուտք: Մուտքից աջ գտնվում է հիմնական թաղակապ բնակելի սենյակը կամարակապ մուտքի բարավորով, պատուհաններով, պատրհաններով, բուխարիով ու երդիկով: Համալիրը կիսավեր է բայց չի խաթարված կողմնակի շինություններով, ինչը արժևորում է այն, որպես Արցախի ժողովրդական ճարտարապետության մեզ հասած եզակի նմուշ:

Մանրամասն...
Ժողովրդական տուն " Իշխանյանների "
Ժողովրդական տուն " Իշխանյանների " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Խանցք գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Տունը կառուցվել է Աբրահամ Իշխանյանի կողմից, առաջին հարկը թաղակապ է և հավանաբար կառուցվել է 19-րդ դարի վերջին, իսկ երկրորդ հարկը 20-րդ դարում, տանիքը թիթեղապատ է, 2-րդ հարկը ունի պատշգամբ: Եղել է Արցախի Ազգային խորհրդի նախագահ Ե. Իշխանյանի հորեղբայր Աբրահամ բեկի տունը:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը տեղադրված է " Խանի ամարաթներ " կոչված տեղամասում, " Հունոտ " գյուղատեղիից մոտ 500մ հարավ, Զառ գետի աջ ափին, Շուշիի հանդիպակաց ժայռում: Կիսավեր վիճակում է: Պատերը պահպանվել են 3-3 - 5մ բարձրությամբ: Հիմնականում լավ վիճակում է հյուսիսային պատը: Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարերով: Ծածկը չի պահպանվել: Ըստ տեղում կատարած ուսումնասիրությունների, հուշարձանը վերաբերում է 18-րդ դարին:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը գտնվում է Զառ գետի աջ կողմում: Կառուցված է անմշակ ու կոպտատաշ քարերով, երկայնությամբ հպված է ժայռին: Շինությունը կազմված է երկու մասից, ներքուստ եղել է սվաղված: Արևելյան հատվածը փլված է: Ծածկը հողաշեն է՝ կրաշաղախով, տանիքը թաղակապ: Սենյակներում կան մի քանի պատրհաններ: Ունի երդիկ: Մուտքը հյուսիս-արևմտյան կողմից է: Ըստ էության ունեցել է 2-րդ հարկ, որի հետքերը նկատելի են:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը տեղադրված է Զառ գետի աջ կողմում, Շուշիի բարձրավանդակի դիմահայաց ժայռի մեջ, " Խանի ամարաթներ " կոչվող տեղամասում: Գտնվում է ավերակված վիճակում: Բաղկացած է երկու սենյակից, որից կիսով չափ պահպանվել է երկրորդ սենյակի հյուսիսային և հարավային պատերը՝ մինչև 1.5մ բարձրությամբ: Հարավային հատվածը հպված է անմիջապես ժայռին: Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարով ու կրաշաղախով:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը տեղադրված է " Խանի ամարաթներ " կոչված տեղամասում, երկու քարանձավներ տանող ճանապարհի վերին հատվածում: Կիսավեր վիճակում է: Պատերը պահպանվել են 1-1, 5մ բարձրությամբ: Հիմնականում լավ վիճակում է հյուսիսային պատը, որի վրա պահպանվել է լուսամուտը: Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարով: Ծածկը չի պահպանվել:

Մանրամասն...
Ժողովրդական տուն " Ամարաթներ "
Ժողովրդական տուն " Ամարաթներ " ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դարի սկիզբ

Հուշարձանները տեղադրված են Հունոտի կիրճի " Խանի ամարաթներ " կոչվող տեղամասի երկու քարանձավներ տանող արահետի ստորին հատվածում: Կառուցված են տեղական կոպտատաշ և անմշակ քարերով ու կրաշաղախով: Համալիրը բաղկացած է երկու շինություններից՝ փոքր և ընդարձակ: Պատերը պահպանվել են հիմնականում հյուսիսային հատվածում՝ մինչև 3մ բարձրությամբ:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   18-րդ դար

Հուշարձանը տեղադրված է " Խանի ամարաթներ " կոչված տեղամասում, երկու քարանձավներ տանող ճանապարհի ստորին հատվածում: Կիսավեր վիճակում է հյուսիսային պատը: Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարերով: Ծածկը չի պահպանվել:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը տեղադրված է համալիր շինությունների վերին հատվածում: Կիսավեր վիճակում է: Պատերը պահպանվել են 1-1, 5մ բարձրությամբ: Պահպանվել է հյուսիսային պատը և արևելյանի մի հատվածը: Հուշարձանը կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կրաքարով: Ծածկը չի պահպանվել:

Մանրամասն...
Ժողովրդական տուն
Ժողովրդական տուն ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Մխիթարաշեն գյուղ
Ժամանակը՝   19-րդ դար

Հուշարձանը գտնվում է Զառ գետի աջ ափին՝ թվակիր ջրաղացի մոտ: Եղել է երկհարկանի, երկրորդ հարկը ավերակված է: Պահպանվել են միայն պատերը և առաջին հարկը, որը ներքուստ թաղակապ է: Բուն շինությունը կառուցված է եղել սպիտակ, տեղական կրաքարերով: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների, հուշարձանը կառուցվել է 19-րդ դարի վերջերին:

Մանրամասն...
Նիկոլ Դումանի տուն-թանգարան
Նիկոլ Դումանի տուն-թանգարան ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ –Ծաղկաշատ գյուղ
Ժամանակը՝   19-20-րդ դարեր

Տուն-թանգարանը ստեղծվել է 2004թ. Նիկոլ Դումանի հայրենի Ղշլաղ (Ծաղկաշատ) գյուղում: Կազմված է 4 բաժիններից՝ Ն. Դումանի սրահ, 19-րդ դարավերջի բնակելի սենյակ, գյուղական կենցաղի սենյակ թանգարան, բակի շինություններ: Սրահը զբաղեցնում է տուն-թանգարանի առաջին հարկը, որտեղ տեղակայված են Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և հուշատախտակներ: Բնակելի սենյակը զբաղեցնում է տուն-թանգարանի երկրորդ հարկը՝ կահավորված տվյալ ժամանակաշրջանի ցուցանմուշներով, թախտ՝ հին գորգով և ներքնակով, կարպետ, կաղնու փայտից սեղան՝ աթոռներով, կավե ամանեղեն, փայտյա գդալներ և այլն: Երկրորդ հարկի պատշգամբում տեղակայված է խոհանոցային մասնաբաժինը՝ օջախով: Ցուցադրվում են նաև կենցաղային այլ ցուցանմուշներ: Թանգարանի շենքին կից շինություններում տեղակայված է 19-րդ դարի ղարաբաղյան կյանքն արտացոլող ավանդական տնտեսական սենյակ՝ գյուղական կենցաղի թանգարան, որտեղ ցուցադրված հավաքածուները ամբողջական պատկերացում են տալիս ժամանակաշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսական գործունեության մասին: Այստեղ ցուցադրված են հնագույն խնոցի, գինու կարասներ ու տակառներ, գորգագործական հաստոցի մասեր, ցորենի ամբարներ, սղոցելու հաստոց, ձեռքի աղաց-երկանք և այլն: Բակի վերնամասում վերակառուցված են 19-րդ դարի ղարաբաղյան առանձնատան կառույցներ, այդ թվում՝ թոնրատուն՝ վերականգնված ժամանակի դասական տեխնոլոգիայով: Բակի երկրորդ հարկաբաժնում կառուցված է հարթակ, որտեղ տեղակայված են բացօթյա ռեստորանի սեղաններ:

Մանրամասն...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ

© 2012. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության "Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն" ՊՈԱԿ-ի գրավոր թույլտվությունը